f

Անկախ

Ջուլիա Ֆոքսը` Քանյե Ուեսթի հետ սիրավեպի բացասական հետևանքների մասին


Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը խոստովանել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի հետ իր կարճատև հարաբերությունները բացասաբար են անդրադարձել իր դերասանական կարիերայի վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը; Գրում է Gazeta.ru-ն։

33-ամյա դերասանուհին Էմիլի Ռատակովսկու «High Low» հաղորդման հյուրն էր EmRata փոդքաստով: Մոդելի հետ հարցազրույցում Ֆոքսը դժգոհել է, որ Քանյե Ուեսթի հետ իր սիրավեպը լավագույնս չի ազդել իր կարիերայի վրա։

«Ես դադարեցի ստանալ այն առաջարկները, որոնք ստանում էի: Սա տարօրինակ է։ Բայց մյուս կողմից, փառքն ունի իր թերությունները», - պարզաբանել է աստղը:

Ֆոքսը հավելել է, որ իրեն այդքան էլ չի մտահոգում, քանի որ վստահ է, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ կստացվի։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այնպես որ, ես իսկապես չեմ մտահոգվում: Մեծ հաշվով, ինձ համար միևնույն է», - ասել է նա:

33-ամյա Ջուլիա Ֆոքսը և 45-ամյա Քանյե Ուեսթը սկսել են հանդիպել 2022 թվականի գարնանը։ Դերասանուհու և ռեփերի սիրավեպը հանրությունը հիշել է հիմնականում նրանց աղաղակող զույգ ելքերի շնորհիվ: Բաժանումից հետո Ֆոքսը հարցազրույց է տվել և հայտարարել է, որ բաժանվել է Քանյեից,  «քանի որ նա պետք է զբաղվի իր խնդիրներով, որոնք նա պատրաստ չէր լուծել»։

Աշխարհում Ջուլիա Ֆոքս Քանյե Ուեսթ սիրավեպ բացասական հետևանքներ Համաշխարհային Աստղեր

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին