f

Անկախ

Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ-ի համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները․ «Գիտուժ»


ՀՀ Կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում չկարողացավ անհրաժեշտ մասշտաբով և արագությամբ սկսել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը, ասվում է «Գիտուժ» նախաձեռնության հրապարակած հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև։

2021թ. Կառավարության ընդունած մինչև 2026թ. միջոցառումների ծրագիրը նախատեսում էր բավականին հավակնոտ ներդրումներ անել գիտության մեջ։ Սակայն բյուջեի կատարողականների, եկող տարիների բյուջեի պլանների և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի բյուջեի ուսումնասիրությունը, հիմք է տալիս եզրակացնել, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծրագրերով նախատեսված հատկացումներն ամբողջությամբ չեն իրագործվելու, և Կառավարությունը վերջնականապես տապալելու է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) պետական պատվերի զարգացման գործընթացը։ 

Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստարկները.

1. Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործում և այս պահի դրությամբ չի պլանավորում իրագործել գիտության և ԳՀՓԿ աշխատանքների համար իր իսկ հաստատած միջոցառումների ծրագիրը։ 

Ըստ Կառավարության մինչև 2026թ. միջոցառումների ծրագրի [1, էջ 274-287] նախատեսվում էր ամեն տարի ավելացող ներդրումներ անել գիտության մեջ։

Համադրելով այդ ներդրումների թվերը 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառած պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված հատկացումների հետ (Կառավարության միջոցառումների ծրագրում բացակայում է պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների պատվերի չափերը [1, էջ 159-161]) երևում է Կառավարության այդ պահին գիտության և ԳՀՓԿ աշխատանքների մեջ ներդրման ծրագրերի ծավալը (գծապատկերում կապույտ սյուներ)։ Սակայն վերլուծելով այս տարվա բյուջեն, դրա կատարման սպասումը (տես կետեր 2 և 3), 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023թ. բյուջեի նախագիծը երևում է՝ գիտության/ԳՀՓԿ աշխատանքների համար Կառավարության ծրագրով հաստատած գումարային հատկացումներն ամեն տարի ամբողջությամբ չեն կատարվում (գծապատկերում նարնջագույն սյուներ)։
2. Այս պահին մեր կանխատեսումով Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործելու այս տարվա գիտության բյուջեի «83% ավելացման» զգալի մասը։ 

Այս տարվա բյուջեի մեջ նախատեսված «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում» միջոցառման համար նախատեսված էր 2.5 մլրդ դրամ։ Մեր ունեցած տեղեկությամբ այս ծրագիրը դեռ չի մեկնարկել, չնայած որ տարին արդեն ավարտվում է։ Հատկանշական է, որ այս տողը պետական պաշտոնյաների կողմից հաճախ «գովազդվող» գիտության համար հատկացումների «83%-ով ավելացման» մոտ 1/4 մասն է կազմում։

Գերազանցության կենտրոնների ստեղծումը հանդիսանում է Հայաստանում գիտահետազոտական ներուժի զարգացման, գիտության երիտասարդացման, միջավայրի բարելավման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր նախագիծ։ Եթե որևէ պատճառով այդ միջոցները հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ից, այս հարցով շահագրգռված Կառավարությունը, որն ամեն առիթով գովազդում է «83%-ով ավելացումը», պետք է իրագործեր այդ ծրագիրը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

3. Արդեն քանի տարի է Կառավարության քայլերը վկայում են, որ վերջինս անունակ է ամբողջությամբ իրագործել նույնիսկ պետական բյուջեով հատկացվող փոքրածավալ պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերը։

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշմամբ 395 մլն դրամի վերաբաշխում է արվել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից։ Նույն ծրագրից ևս 295 մլն դրամի վերաբաշվում էր արվել սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ Կառավարության թիվ 465-Ն որոշմամբ։ Բացի դրանից, 2021թ. Կառավարությունը նույն ծրագրի համար նախատեսած 4.7 մլրդ դրամից ընդամենը 1.17 մլրդ դրամն է կարողացել ծախսել համապատասխան ծրագրերի համար։

Գիտուժ 3 .JPG (49 KB)

Այս պատկերը տեսնելուց հետո «Գիտուժ» նախաձեռնության համայնքի համար առնվազն զարմանալի է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության ղեկավարի հետևյալ միտքը. «…եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ընկերությունները ռազմաարդյունաբերական պատրաստ են կլանել ավելին քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք…» [տեսանյութը դիտեք 2:38:49-ից]։ Պաշտպանական ԳՀՓԿԱ պատվեր ձևավորելը ու այդ պատվերի կատարման համար ունակ էկոհամակարգ զարգացնելը, այդ թվում ռազմաարդյունաբերական ընկերությունների աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելը և պետության հետ համագործակցության համար գործող ընթացակարգեր մշակելը ժողովրդի կողմից ընտրած Կառավարության անմիջական պատասխանատվությունն է։

4. Սեպտեմբերի 30-ին e-draft.am հարթակում քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը։

Հատկանշական է հետևյալը. 

Ծրագրում բացակայում է ԳՀՓԿ աշխատանքների համար հատկացումների հանձնառությունը՝ թե՛ մեր պահանջի հիման վրա (ՀՆԱ-ի կամ բյուջեի նվազագույն մասնաբաժնի ամրագրմամբ, համապատասխանաբար 1% և 4%), թե՛ ներկայում գործող օրենքում ամրագրված ձևով (ԳՀՓԿԱ-ին հատկացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունն իր իսկ ընդունած ծրագրերը հեշտությամբ անտեսում է և լիարժեք չի իրականացնում, օրենքում այս կետի  ամրագրումն էլ ավելի կարևոր է դառնում։

Օրենքի նախագծում առկա են այլ մտահոգիչ կետեր ևս։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում։

 

ՀՀ Կառավարություն Կրթություն եվ գիտություն ֆինանսավորում Հայաստան խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին