f

Անկախ

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը


Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը, ստեղծելու ազգային և միջազգային համերաշխության կամուրջ տարբեր երկրների գիտական ձեռքբերումների միջև, և, ի վերջո, գիտության շուրջ համախմբելու համաշխարհային հանրությանը:

Դուք պետության կարևոր հիմնասյունն եք, ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը, պետականամետ և իրավագիտակից քաղաքացու կայացման տեսլականը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը շարունակաբար թիրախավորված ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ սկսած դպրոցական նստարանից, աջակցելու գիտության նվիրյալներին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն գիտական մտքի կայացմանն ու  իրագործմանը: Ձեր գործունեությունը, իրավամբ, ոչ միայն հայրենանպաստ է, այլև իր անուրանալի դերն ու կշիռն ունի համաշխարհային նվաճումների շարքում, ինչի համար ձեզ երախտապարտ է ամբողջ աշխարհը:

Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարների իրականացում և անսպառ եռանդ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին