f

Անկախ

«Փաստ». «Բնական տնտեսական աճը մոտ 2-3 տոկոս է. 14 տոկոսն ուռճացված է»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով շեշտում են, թե իրենք հասել են տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ մոտ 14 տոկոսի: Ավելին, ըստ փորձագետների, 2023-ի բյուջեն պլանավորում են այս տարվա «դրական միտումների» հիման վրա: Տնտեսագետ Կարեն Ադոնցը, սակայն, նշում է, որ մեզ մոտ բնական և արհեստական տնտեսական աճ կա: «Բնական աճը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, շուկաների ընդհանուր զարգացմամբ:

Այդ բնական աճը կազմում է մոտ 2-3 տոկոս, որի մեջ նաև գյուղատնտեսության վերամշակված արտադրանքի արտահանումն է, որի պահանջարկն աշխարհում աճում է: Բնական աճի մեջ կա նաև ծառայությունների ոլորտի զարգացման, շինարարության ակտիվության գործոնը: Իսկ երբ պարտք ենք վերցնում, մտցնում շրջանառության մեջ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ունենում ենք մարդկային հոսքեր ու ստանում ենք տնտեսական աճ, դա արդեն արհեստական, իրավիճակային տնտեսական ակտիվություն է, որը որևէ առնչություն չունի բնական աճի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով, այդ բնական՝ 2-3 տոկոս ՏԱՑ-ն ավելացնելու համար պետք է նոր ոլորտներ զարգացնել, փոխել տնտեսության կառուցվածքը, այն համալրել նոր ոլորտներով, որպեսզի նոր ոլորտներն այդ աճը շարունակական դարձնեն. «Միայն այդ դեպքում կարող է բնական 2-3 տոկոս աճը ավելանալ, իսկ այն, ինչ արհեստական է, կարող է անկում ապրել: Այս փուլում ևս իրավիճակով, պահանջարկով պայմանավորված աճ ունենք, որն անխուսափելիորեն դանդաղելու է, եթե այդ իրավիճակային գործոնները խաղից դուրս գան: 14 տոկոսն արհեստական, ուռճացված աճ է, հիմքում որևէ փոփոխություն, որևէ նոր ոլորտի զարգացման նախադրյալ չի ստեղծվում:

Մենք տնտեսական բում չունենք, ինչից կարելի լինի ոգևորվել: Հետագայում տնտեսական աճ ունենալու, բյուջեն իրատեսական միտումների վրա պլանավորելու համար պարտավոր ենք փոխել ու համալրել տնտեսության կառուցվածքը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

տնտեսական աճ ՀՀ Կառավարություն Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին