f

Անկախ

«Հրապարակ». Իշխանությունը կրկին օրակարգ է բերում պատերազմի ժամանակ կիրառվող սահմանափակումները. Նոր նախագիծ են մշակել


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն օրենսդրական փաթեթ է մշակել՝ նախատեսում է խստացնել պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման համար նախատեսված պատիժը, ընդլայնել «պետական գաղտնիք» համարվող տեղեկությունների ցանկը, պետական գաղտնիք համարել «ծառայողական գաղտնիք» համարվող եւ «գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր փաստաթղթերը։

Օրինակ, ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի, պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության, պետական սահմանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, որոնք «պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»։

Գաղտնիքի հրապարակման համար՝ գործող Քրեական օրենսգրքով նախատեսված 1-4 տարվա պատիժ, առաջարկվում է սահմանել 3-5 տարի, եթե արարքը նաեւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ ծանր հետեւանք է առաջացրել` մինչեւ 8 տարի։ Նկատենք, որ սա 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառված սահմանափակումների նորացված տարբերակն է, որով ուզում են հավերժացնել խոսքի ազատության դեմ այն ժամանակ կիրառված սահմանափակումները: Երեւի, համը բերաններում է մնացել:

Բայց սա հստակ հակասահմանադրական օրենք է, եւ այն, կարծում ենք, միջազգային կառույցների եւ ընդդիմության պատշաճ ուշադրությանը կարժանանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ Կառավարություն նախագիծ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին