f

Անկախ

Փաշինյանն ինքն է քայլ արել Հայաստանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ. Շավարշ Քոչարյան


Արցախի ինքնորոշումից հրաժարվելը Հայաստանին ավտոմատ կերպով «ագրեսորի» պիտակ կհաղորդի։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Անդրադարձ կատարելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հասկացությունների ծագմանը՝  նախկին փոխնախարարը փաստեց, որ հակառակ տարածված կարծիքի ՝ այդ հասկացությունները չեն հակասում միմյանց։

Քոչարյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը երկու տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն։

«Ադրբեջանը դիմել է կոտորածի, տեղահանության եւ լայնածավալ ագրեսիայի։ Դա «տարածքային վեճի» վերածելու փորձերը Հայաստանին չափազանց բարդ դրության մեջ է դնում։ Եթե Հայաստանն իջեցնում է նշաձողը, հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, ինքնաբերաբար դառնում է  ագրեսոր։

Ինչի դա կարող է հանգեցնել։ Ագրեսորը պետք է պատժվի։ Միջազգային պրակտիկայում դա ագրեսորի բնակչության վտարումն է, ընդ որում ՝ ինչպես օկուպացված տարածքներից։ Տիպիկ օրինակ՝ Գերմանիա, 12-14 միլիոն գերմանացիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով տեղահանվեցին Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Հարավսլավիայից, Ռումինիայից։  Չեխոսլովակիան, Լիտվան, Լեհաստանը տարածքներ են ստացել։ Լեհաստանը փոխհատուցումների մի մասի հաշվին տարածքներ է ստացել։ Հոլանդիան նույնպես տարածքներ է ստացել, սակայն Գերմանիան հետագայում դրանք գնել է»,-նշեց Շավարշ Քոչարյանը։

 Ապա՝ ռեպարացիա, այսինքն՝ հասցված վնասի փոխհատուցում։ Առաջին անգամ այն կիրառվել է Առաջին աշխարհամարտից հետո։ Գերիների հարկադիր աշխատանք, որը գործանականում կիրառվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ գերի գերմանացիները հարկադիր աշխատանք էին կատարում։ Նույնիսկ Երեւանում գերի գերմանացիները օբյեկտներ են կառուցել։ Ռազմական ոլորտում սահմանափակումներ, որոնք տարածվում են բանակի, տեխնիկայի վրա։ Ճապոնիան եւ Գերմանիան՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամներ, 1945 թվականից ի վեր այդ պատժամիջոցների տակ են։ Դատավարություն ռազմական հանցագործների նկատմամբ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Ալիեւի հայտարարություններում, այդ գործընթացի սկիզբն է։ Ինքնորոշումից հրաժարում նշանակում է ագրեսորի պիտակ կախել՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով»,-նշեց Քոչարյանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում տարածքները, որոնք թվարկվում են։ Այսինքն, եթե վերադարձնում է, ապա գրավե՞լ էր։ Փաշինյանն ինքն է քայլ արել Հայաստանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ։ Եվ հիմա դա շարունակում է տարբեր ուղղություններով՝ անունը դնելով խաղաղության պայմանագիր, 3+3, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում»,-եզրափակեց նախկին փոխարտգործնախարարը։ 

 

Շավարշ Քոչարյան Նիկոլ Փաշինյան Հայաստան Տեսանյութ խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին