ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակը կնշանակի «սարսափելի երկու տարի» իր կառավարման համար։
«Եթե մենք կորցնենք Ներկայացուցիչների պալատը և Սենատը, դա սարսափելի երկու տարի կլինի: Լավ նորությունն այն է, որ ես գրիչ կունենամ վետոն ստորագրելու համար», - ասել է Բայդենը Չիկագոյում դրամահավաք միջոցառման ժամանակ: