ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հաճախակի ակնարկել է 2024 թվականին նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մասին, ասել է, որ նոյեմբերի 15-ին «շատ մեծ հայտարարություն» կանի, գրում է Politico-ն։
«Ես պատրաստվում եմ շատ մեծ հայտարարություն անել երեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին», - ասել է Թրամփն ի պաշտպանություն հանրապետական թեկնածուների՝ Օհայոյում կայացած հանրահավաքում։
Հայտարարությունը կարվի Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» կալվածքում, ասել է Թրամփը: