f

Անկախ

Եթե թողնենք միայն Ադրբեջանի ցանկությանը, իհարկե, նա խաղաղության գնալու ցանկությունը չունի. Արմեն Խաչատրյան


Պետք է լինի սահմանների հստակեցում, ինչը ենթադրում է դեմարկացիա եւ դելիմիտացիա, որից հետո խաղաղության գործընթացը պետք է իրականացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Որովհետեւ խաղաղություն նաշանակում է փոխադարձ տարածքների ճանաչում, իսկ այդ տարածքների հստակեցումը կարող լինել միայն սահմանազատման միջոցով: Սա իմ կարծիքն է»,-ասաց նա:

 

 

Դիտարկմանը, որ խոսվում է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, Խաչատրյանն ասաց. «Չի բացառվում, որ պայմանավորվածություններ լինեն խաղաղության վերաբերյալ, միաժամանակ սկսել այսպիսի գործընթաց: Ցանկացած ֆորմատով դա կարող է իրականացվել, կարեւորը քաղաքական կամքն է, իսկ թե որ գործողությունը որին կհաջորդի, այնքան էլ կարող է՝ էական չլինել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու հստակ պայման չի դրվում, որ նախ պետք է ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի տարածքից, նոր կնքենք խաղաղության պաըմանագիր, պատգամավորը պատասխանեց. «Այդ պահանջն այնքան բնական է, դա բոլոր քննարկումների, բանակցությունների ժամանակ ամենահիմնական պահանջներից մեկն է: Այո, պետք է ադրբեջանցիները Հայաստանի տարածքներից դուրս գան, նոր հետո խաղաղության մասին ինչ-որ խոսակցություն լինի: Եթե մի երկիր չի ազատում քո տարածքը, նշանակում է, որ նա ի սկզբանե խաղաղության նպատակ չունի: Եթե Ադրբեջանը օկուպացված տարածքներն ազատի, մենք վստահություն կունենանք, որ Ադրբեջանը խաղաղության գնալու քաղաքական որոշում ունեն»:

Հիշեցմանը, որ այդ պայմանը չի ամրագրվում միջազգային փաստաթղթերում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Միջազգային փաստաթղթերում ամրագրվում է այն, ինչը այս պահի դրությամբ դիվանագիտական ռեսուրսները ներում է անել: Հետագայում ինչ կամրագրվի, հայտնի չէ»:

Արմեն Խաչատրյանը կարեւորեց խաղաղության պայմանագրից հետո այդ պայմանագրի երաշխիքը. «Մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի մի շարք կետեր խախտվել են հենց Ադրբեջանի կողմից: Մենք չենք ուզում ունենալ եւս մի պայմանագիր, որի որոշ դրույթներ կմնան թղթի վրա եւ կխախտվեն: Դրա համար Հայաստանի ջանքերն ուղղված են նրան, որ եթե անգամ կնքվի պայմանագիր, այդ երաշխիքները պետք է լինեն, թե դա ինչպես է ապահովվելու»:

Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է վիժեցնել խաղաղության գործընթացը, բայց այդ ամենին դիմակայելու եւ խնդիրը լուծելու համար Հայաստանը տարբեր միջազգային ֆորմատներով, տարբեր դիվանագիտական ճնշումներով փորձում է Ադրբեջանին բերել այն վիճակին, որ  հնարավոր լինի խնդիրը լուծել. «Եթե թողնենք միայն Ադրբեջանի ցանկությանը, իհարկե, նա այդ ցանկությունը չունի»:

Արմեն Խաչատրյան ՔՊ խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան Տեսանյութեր

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին