Այս տարվա G20 գագաթնաժողովը հյուրընկալող Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն «տպավորություն ունի», որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի միջոցառմանը, գրում է The Financial Times-ը։
Թերթին տված հարցազրույցում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ նման կարծիք իր մոտ առաջացել է նոյեմբերի 2-ին Պուտինի հետ զրույցից հետո։ Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը հրավիրվել է նոյեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովին։