f

Անկախ

Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ։

 

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի, իսկ երրորդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի թիմը։

 

Բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են հոկտեմբերի 31-ին՝ Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում։ Միջմարզային և հանրապետական փուլին մասնակցել է 240 դպրոցական:

 

Տղաների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է  Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, երկրորդ տեղը գրավել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

 

Աղջիկների պայքարում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը,  երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Շիրակի մարզի Գյումրու «Տնտեսագիտական» վարժարանի թիմը, եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը։

 

Սեղանի թենիսի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումներն ավարտվել են նոյեմբերի 2-ին՝ «Դինամո» մարզադահլիճում: 

 

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի 7-9-րդ դասարանների 44 աշակերտ։

 

Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, երկրորդ տեղում Լոռու մարզի հավաքական թիմն է, երրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի հավաքական թիմը:

 

Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Արիաննա Գալստյանը՝ Երևանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լուսինե Սահակյանը՝ Երևանից, եռյակը եզրափակել է Նիկա Գրիգորյանը՝ Լոռու մարզից։

 

Տղաների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Գառնիկ Մանուկյանը՝ Երևանից, երկրորդ տեղում Ալեքս Առաքելյանն է՝ Լոռու մարզից, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Բորիս Բարսեղյանը՝ Կոտայքի մարզից։

1-ից 3-րդ տեղեր գրաված թիմերը և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով: 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

սպարտակիադա Շախմատ բասկետբոլ սեղանի թենիս Սպորտ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին