f

Անկախ

Ինձ հայրիկս համոզեց, որ «ՍԻԼ»-ի շենքը ձեռք բերենք, մի պատ էր՝ չարչարանքով կառուցեցինք. Խաչատուր Սուքիասյան


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջին։

«Ես շատ ուրախ եմ, որովհետեւ եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել և օրենքը պետք է պաշտպանվի»,- ասաց Սուքիասյանը։

 

 

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տարածքը «ջրի գնով է վաճառվել», Սուքիասյանը ասաց․ «Ո՞վ է ասել՝ «ջրի գնով», գույքը այսպես է ձեռք բերվել․ մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք, մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու, և եղան այդ խնդիրները՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը և այլն»։

Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե գնել է 4 մետրանոց պատ. «Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։  Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ ուրախ եմ, երջանիկ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն,  հասկանան։ Ես գիտեմ` մեր համակարգը ինչպիսին է, ես պատասխան եմ տալիս իմ բոլոր գործողությունների համար։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։  «Սիլ պլազան» կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա, հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում 5000 դոլարով է վաճառվել, դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5  բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան»»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին՝ մինչև Դատախազության գործողությունները այս հարցով քննարկում ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, Սուքիասյանը պատասխանեց․ «Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ, ես ինձ թույլ չեմ տա»։

Հարցին՝ ինչու վաճառված տարածքը, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, չի ծառայել իր հիմնական նպատակին, Սուքիասյանը ասաց, որ դա պայմանավորված է շուկայական հարաբերություններով, այն եկամտաբեր չէր լինելու։ 

 

Խաչատուր Սուքիասյան «Սիլ պլազա» բիզնես կենտրոն սեփականաշնորհում Հայաստան խմբագրի ընտրանի Տեսանյութեր

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին