f

Անկախ

Ո՞րն է հանրահավաքի դերը


Վերջին օրերին ոմանք բարձրացնում են հարցը, առ այն, որ եթե որեւէ գործողություն չի իրականացվելու, ապա ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անցկացնելը։ Ընդ որոմ «գործողություն» ասելով շատերը ի նկատի ոնեն այնպիսի վճռական քայլերի իրականացման նախաձեռնություն հանրակավաքի կազմակերպիչների կողմից, որոնք կբերեն իշխանափոխության։

Թողնենք մի կողմ այն, որ այդ մտքերի հեղինակները, մեծի մասամբ, իրենց չեն տեսնում այդ «վճռական» քայլերը կատարողների մեջ։ Տվյալ դեպքում, ըստ իս, խիստ ապակառուցողական է, եթե ոչ վտանգավոր, այն մտայնությունը , որ հանրահավաքները դիտվում են իշխանությանը «ԲՌՆԻ»հեռացնելու միջոց կամ գործիք։ Ի դեպ այս մտայնության ձեւավորմանը նպաստել են նաեւ ընդիմության լիդերները, հաճախ պնդելով՝ «եթե փողոց ելնի հարյուր հազար մարդ, ապա իշխանափոխությունը կդառնա անխուսափելի» կամ «փողոցով եկածները՝ փողոցով էլ կգնան»։Նման պնդումները շատերի մոտ ձեւավորեցին սխալ սպասումներ հանրահավաքներից։ Ընդ որում շատերը մարդաշատ հանրահավաքների միջոցով իշխանափոխությանը հասնելու իրենց համոզվածությունը հիմնավորում էին 2018թ հանրության զանգվային ընդվզմամբ, չգիտակցելով այն պարզ իրողությունը, որ 2018- ի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, որովհետեւ կար իշխանություն, որը հաշվի նստեց հանրության դիրքորոշման հետ եւ գիտակցելով սեփական պատասխանատվությունը Երկրի ապագայի հանդեպ՝ հրաժարական տվեց։

Ուստի հանրահավաքները ուղղակիորեն իշխանսփոխություն իրականացնելու միջոց չեն։ Նրանք հանրային կարծիք ձեւավորելու եւ իշխանության վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոց են։

Այլ հարց է, որ քաղաքական ճնշման այդ գործիքը կարող է արդյունավետ լինել եւ հանգեցնել իշխանափոխության միայն իրական ժողովրդավարության պարագայում եւ ոչ թե ժողովրդավարության շղարշով քողարկված ավտորիտար կառավարման համակարգում։

Ոստի ժամանակն է հստակեցնել քաղաքական պայքարի այդ գործիքի վերաբերյալ հանրության իրական սպասելիքները՝ հանրահավաքը նախ եւ առաջ իշխանությունների հանդեպ հանրային կարծիք ձեւավորելու եւ նրանց վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու քաղաքական գործիքներից մեկն է, որի արդյունավետությունը, անշուշտ, պայմանավորված է հանրահավաքի մասնակիցների քանակով։

Իսկ նոյեմբերի 5- ի հանրահավաքի գլխավոր նպատակը Արցախի մեր հայրենակիցներին սատարելու մեր հավաքական անկոտրում կամքի դրսեւորելն ու թե’ իշխանություններին եւ թե՚ արտաքին խաղացողներին մեր քաղաքական կարմիր գծերը ցուցադրելն էր։ Ահա թե ինչու՞ էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը։

Համոզված եմ թե’ միտինգը եւ թե’ երթը՝ մասնակիցների տպավորիչ քանակով եւ թե՚ Հայտարարությունն՝ իր բովանդակությամբ միանգանայն բավարարեցին մեր բոլորիս սպասելիքները։

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում հանրահավաք Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին