f

Անկախ

Աննա Հակոբյանը իրականացնում է մահվան ու զոհի վիճակը թարմ պահող քարոզչություն.Հոգեբան


Աննա Հակոբյանը շարունակում է 44-օրյա պատերազմում և անընդհատ շարունկավող պատերազմական գործողությունների ժամանակ զոհված տղաներին անդրադառնալ:  Ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ասաց, որ Աննա Հակոբյանի  նահատակված հերոսներին անդրադառնալը նպատակային է:

«Մահվան թեման ինքն անընդհատ թարմ է պահում, ինքը այդ քարոզչություն իրականցնող է, քարոզչության սուբյեկտ է և որքան հասկանում եմ՝ իր վրա դրված է այդ գիծը, որ էմոցոիոնալ ամենացավոտ,ամենասուր հարվածները մեր ժողովրդին հասցնի՝ կեղծ բարեպաշտի դիմակի տակ մնալով: Անընդհատ թարմ է պահում մահվան, զոհի կերպարը, իբր ուզում է ,որ մարդիկ սգից դուրս գան, սակայն իր այդ գրառումների իրական նպատակն այն է, որ մարդիկ անընդհատ զգան այդ ցավը, հիշեն այդ ցավի մասին, դրա վերջնանպատակն այն է, որ մեր ժողովուրդը զոհի վիճակից դուրս չգա, որին հասցրել են՝ սկսած իրենց հեղափոխություն կոչվածից մինչև այս պատերազմ, անընդհատ շարունակվող զոհեր, այս ամեն ինչը իհարկե զոհի հոգեբանություն է ստեղծում ժողվորդի մոտ»,-շեշտում է Նալչաջյանը:

Հոգեբանը հավելում է, որ մարդը հատկությունի ունի ադապտացվելու, ոտքի կանգնելու, առաջ նայելու, այնինչ Աննա Հակոբյանը իր մահվան ու զոհի քարոզչությամբ, իր՝ դեպի մարդկանց սիրտը ուղղված քարոզչությամբ անընդհատ թարմ է պահում զոհի, մահվան գաղափարը:

«Իսկ դրա հետևանքով մենք չենք կարող ոտքի կանգնել և ռեալ նայել իրականությանը, փոխել իրականությունը,եթե զոհի իրավիճակում մնանք: Իրենք ամեն ինչ անում են : Վիկտիմիզացիայի գործիքներ կիրառեցին, մենք հայրենիք ենք կորցրել՝ խեղճացածի վիճակ է բերում, այսքան զոհեր ենք ունենում, թուլացնում ենք, ինքը իրականությունը ամբողջովին ջարդուփշուր է անում, պայքարի միջոց չի մնում՝ սա կոչվում  է ձեռբերովի անգործություն:Իբր զոհված տղաների մաշկի տակ է, այդ ինչ սատանայական բաներ են, այսինքն նույնիսկ այդ կերպարը ապականում է իրենով»,- նկատում է Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը շեշտում է, որ հայ ժողովրդի դեմ այս քարոզչությունը անընդհատ շարունակվում է, չեն դադարեցնում, որովհետև,եթե դադարեցնեն, այն ժամանակ մարդկանց հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմները կսկսեն աշխատեն: Սակայն, այս պահին Հայաստանի հասարակությունը գնտվելով այդ քարոզչության տակ, ինքնապաշտպանական մեխանիզմները կամ շատ թույլ են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում՝ դրա պատճառով էլ հանրության կողմից լուրջ հակազդեցություն չկա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր տարբեր շրջանակների ներկայացուցիչների կողմից շրջանառվող թեզը, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր կինն ունեն որոշակի հոգեբանական խնդիրներ,Կարինե Նալչաջյանը նկատում է.« Իրենք պրակտիկորեն առողջ մարդիկ են,և ինքը, և Նիկոլը, իրենք ունեն բարոյական խնդիրներ, դա բերում է վարքային խնդիրների, օրինակ սադիստական հրճվանք արյունից,ցավ պատճառելուց, բայց ասել, որ մեկը շիզոֆրենիկ է, իսկ մյուսն ունի այլ խնդիր՝ նշանակում է մաքրագործել Նիկոլին և նրա կնոջը իրենց գործած մեղքերից… Ոչ նրանք, դա սթափ ուղեղով են անում և ասեմ ավելին՝ նրանք աշխատանք են կատարում, այն աշխատանքը, որ նրանք պարտավորվել են կատարել՝ այդքան բան»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

Աննա Հակոբյան 44-օրյա պատերազմ Հայաստան Կարինե Նալչաջյան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին