f

Անկախ

Տնտեսության ակտիվության ցուցանիշը ցույց չի տալիս երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը. Վարդան Բոստանջյան․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում 2023 թ.-ի պետական բյուջեի քննարկումն է: Իշխանական պատգամավորներն արդեն իսկ այս բյուջեն ևս աննախադեպ իրադարձությունների շարքին են դասել, մասնավորաբար՝ նշելով, որ այն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: 2018 թ. բյուջեից այն ավելի է 79 տոկոսով: ԿԲ նախագահն էլ հայտարարել է, թե 2023 թ.-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Ընդդիմադիր թևից կարծիքներ են հնչում՝ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլյացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ այո, անցած երեսուն տարվա ընթացքում թերևս ամենամեծ բյուջեն ունենք, դա համապատասխանում է իրականությանը:

«Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում, օրինակ՝ կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դեպքում, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, արտադրության ծավալները կարող են մեծանալ և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են: Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Նշում է՝ ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: «Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում ստացվել է այնպես, որ փոքր Հայաստան մուտք են գործել դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված կարելի է քվազի՝ թվացյալ աշխուժություն գրանցել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջինիս համար խիստ տարօրինակ են բյուջեի «հասցեին» հնչող հիացական խոսքերն այն դեպքում, երբ մեր երկրի համար կարևորագույն՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, այն է՝ բարիք ստեղծող ոլորտներում որևէ առաջընթաց չունենք, եթե չխոսենք ոլորտներում արձանագրվող հետընթացի մասին: Տնտեսագետի խոսքով, ունենք արժեզրկում, գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է էլ ավելի մեծանալ, ի հակադրումն սրա՝ գրեթե չունենք աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, փոխարժեքների տատանումները չեն մեղմվում՝ մեծ վնասներ հասցնելով արտահանող ընկերություններին: Այս իրավիճակում քայլեր արվո՞ւմ են քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար: Տնտեսագետը փաստում է՝ անհնարին ոչինչ չկա:

«Այդ քայլերի հավաքական ամրագրումը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա պետական կառավարման այնպիսի մոտեցում, որի պարագայում որոշում կայացնողները կոմպետենտ են, տվյալ ոլորտների մասնագետներ են և տվյալ հարաբերություններից կարողանում են լավագույնն ընտրել: Սա բավականին տարողունակ թեմա է: Տեսեք՝ մեր երկրի տնտեսությունը ղեկավարում է մի անձնավորություն, որն ասում է՝ «նորմալ է, որ կրակում են»: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես մեկնաբանեմ նման մարդու պարագայում: Հարցը հասավ այնտեղ, որ անգամ ՔՊ-ի պատգամավորը ցցուն ձևով ասաց՝ «ես այսպիսի նախարարի հետ չեմ ուզում խոսել»: Դա չի վերաբերում միայն այդ նախարարին: Բոլորն իրենց տեղերում դիլետանտներ, գործից չհասկացողներ են՝ լինի արտաքին հարաբերությունների դաշտը, թե արտադրության ոլորտը:

Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավելյալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, և խոսում են տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

տնտեսական ակտիվության ցուցանիշ Հայաստան Վարդան Բոստանջյան մամուլի տեսություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին