f

Անկախ

«Պա՛պ, էլի մեզ պատեպատ տալով բերումա»․ 15-ամյա պատանին վթարից առաջ խոսել է հոր հետ


Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլեց 4 մարդու կյանք։ Նրանցից երկուսը մայր ու որդի են՝ 47-ամյա Սաթենիկ Դավթյանն ու  նրա 15-ամյա որդին՝ Հրաչյա Մնացականյանը։ Նրանք Քարակերտ գյուղից էին։

Ինչպես Անկախ-ին պատմեց բարեկամներից մեկը, վթարից կարճ ժամանակ առաջ Հրաչյայի հայրը զանգել է որդուն, հարցրել՝ որտեղ են հասել, երեխան ասել է, թե շուտով Հոկտեմբերյան կհասնեն ու հավելել է «Պա՛պ, էլի մեզ պատեպատ տալով բերումա (ի նկատի է ունեցել վարորդին-խմբ)»։ Հայրն ասել է՝ զգուշացրու, թող հանգիստ վարի։ Բայց րոպեներ անց արդեն վթարը տեղի է ունեցել։

Մինչ կբացահայտվեն ողբերգության հանգեցրած վթարի հանգամանքները, նշենք, որ ըստ համագյուղացիների՝ տվյալ վարորդից հաճախ են դժգոհություններ հնչել։ Ավելին, ասում են, որ երթուղին սպասարկող այլ վարորդներ նույնպես աչքի չեն ընկնում պատշաճ վարորդական վարքագծով։ 

«Կոնկրետ տվյալ վարորդը բազմիցս վթարային իրավիճակներ է ստեղծել արագ վարելու պատճառով։ Օրեր առաջ Հրաչյայի պապիկը` Հրաչ Մնացականյանը, անձամբ մոտեցել է այդ վարորդին և զգուշացրել, որ արագ չվարի»,-մեզ հետ զրույցում պատմեց բարեկամուհին։

Դեպքից երկու օր առաջ էլ համագյուղացի կանանցից մեկն է պատմել, որ նույն վարորդի հետ Քարակերտ վերադառնալիս վերջինս այնպես է մեքենան արգելակել, որ ուղևորներն ուղղակի «թափվել» են  իր վրա, ինչի հետևանքով նույնիսկ ոտքն է վնասվել։ «Ասացի՝ մի քիչ նորմալ քշիր, մի օր մեկի գլուխն ուտելու ես»,-պատմել է կինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին բախվել էին Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսն ու «ZIL» մակնիշի բեռնատարը։ «GAZel»-ի վարորդը ձերբակալվել է։ Հարուցվել քրեական գործ :

Ավտովթարի հետևանքով զոհված Սաթենիկ Դավթյանն աշխատում էր Երևանում՝ «Մեր աշխարհը» մանկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ Ասում են՝ հրաշալի կին էր, բոլորի կողմից սիրված, մեծ հարգանք վայելող։ Կատարյալ ծնող էր, ինչի վկայությունը երեք հրաշալի զավակներն էին։

Հրաչյան տան սպասված որդին էր, երկու դուստրերից հետո էր ծնվել։ Դուստրերն ամուսնացած են։

15-ամյա պատանին չարաբաստիկ օրը 3 ընկերների հետ Երևան էր գնացել իր համար սպորտային հագուստ գնելու։ Հայրը հորդորել էր այդ օրը չգնալ, սպասել, որ շաբաթ օրը միասին գնան։ Ասել էր՝ չէ, պապ, ուզում եմ ընկերներիս հետ այսօր գնալ։ 

Գնումները կատարել-վերջացրել էին, հետո պատահաբար հանդիպել էին համագյուղացիներից մեկին, որն առաջարկել էր իր մեքենայով նրանց գյուղ տանել։ Մերժել էին՝ ասելով, թե ուզում են «Տաշիր պիցցա» գնալ, մի քիչ ժամանակ անցկացնել և ավելի ուշ «GAZel»-ով վերադառնալ։

«Երեխեքը լավ ժամանակ են անցկացրել, դուրս գալուց հետո Հրաչն ասել է՝ ինչ լավ օր էր։ Հետո ընկերների, մոր հետ միասին նստել են «GAZel», որ տուն գնան,-պատմում է բարեկամուհին,-ճանապարհի ինչ-որ հատվածում դիմացից «Զիլ» է եկել, որը պիտի մտներ աջ։ Հավանաբար «GAZel»-ի վարորդը ուշ է նկատել և ճանապարհ չի տվել, ու «Զիլ»-ը հարվածել է։ Ինչպես հասկանում ենք, հարվածից տուժել են ձախ կողմի պատուհանի մոտ նստածները։ Սաթենիկի վնասվածքը գլխի հատվածում է եղել, տեղում մահացել է։ Իսկ երեխուն երբ տարել են Մեծամորի հիվանդանոց, դեռ պուլս եղել է, բայց փրկել չի հաջողվել»։  

Հրաչյայի ընկերները, բարեբախտաբար, չեն տուժել։

15-ամյա լուսավոր պատանու անժամանակ մահը սգում են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ ամբողջ գյուղը և բոլոր նրան ճանաչողները։ Դաստիարակաված, պարտաճանաչ, մեծերի նկատմամբ հարգանքով, առատաձեռն, մեծահոգի․ այս խոսքերով է նրան բնորոշում բարեկամուհին։ Հրաչյան լավ էր սովորում, որոշել էր ծրագրավորող դառնալ։

Մոր՝ Սաթենիկի մասին խոսքերը նույնպես չափազանց շռայլ են։ Ասում է՝ կնոջ և մոր կատարյալ կերպար էր։ Առհասարակ, նրանց ընտանիքն օրինակելի էր ամեն ինչով։

«Էնպիսի ընտանիք էր, որ նման ողբերգություն ուղղակի չէր հասնում էս մարդկանց։ Լավությունից բացի ուրիշ բան չեն արել։ Ուղղակի ահավոր է մտածել, թե ոնց կարող էր նման բան տեղի ունենալ»։

Քարակերտից էր նաև 20-ամյա Նոյանը, որը սովորում էր պետական բժշկական համալսարանում։ 18-ամյա Մարին հարակից գյուղից էր։ Նա նույնպես ուսանող էր, տան մինուճար զավակը։

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա սարսափելի ավտովթարից զոհվածների հոգեհանգիստը։

 

 

 

 

ավտովթար Արմավիրի մարզ Սաթենիկ Դավթյան Հրաչյա Մնացականյան Քարակերտ խմբագրի ընտրանի Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին