Ես դեմ չեմ ոստիկանության աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, բայց զուգահեռ աճում է հանցագործությունների թիվը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Բայց եթե բարձրացնում եք աշխատավարձերը, որպեսզի նրանք լավ ցրեն ցույցերը, ինձ համար դա խնդրահարույց է։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրացնում պաշտպանության ոլորտի աշխատողների աշխատավարձերը։ Այսինքն, դուք նպաստում եք նրան, որ մարդիկ չընտրեն զինծառայությունը»,-նշեց փորձագետը։