Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին կարող է հայտարարել 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է Axios ինտերնետային ռեսուրսը` հղում անելով ամերիկացի նախկին առաջնորդի շրջապատում ընթացող բանավեճին ծանոթ երեք աղբյուրների։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախկին նախագահ Թրամփի մերձավոր շրջապատը քննարկում է նոյեմբերի 14-ին 2024 թվականի նախագահական արշավի մեկնարկի մասին հայտարարությունը։
Ըստ Axios-ի, առաջադրման պաշտոնական հայտարարությանը կարող են հաջորդել մի շարք քաղաքական իրադարձություններ։
ԱՄՆ նախկին նախագահը նախատեսում է օգտագործել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության ակնկալվող հաջողությունը՝ Սպիտակ տուն վերադառնալու իր հնարավորությունները մեծացնելու համար, նշում է Axios-ը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, որպեսզի երկիրը կրկին «հաջողակ և անվտանգ» դարձնի։