f

Անկախ

Ռեկորդակիր վարչապետի վերադարձը. իսրայելցիները գերադասեցին Նեթանյահուին


Եկեք անկեղծ լինենք։ Այս աշունը ողջ աշխարհում նշանավորվեց հին ու փորձառու գործիչների վերադարձով։

Սեպտեմբերի վերջին Իտալիայում հաղթեց աջ ուժերի կոալիցիան, որի կազմում է նաև Սիլվիո Բեռլուսկոնին։ Հոկտեմբերի վերջին կրկին Բրազիլիայի նախագահ դարձավ Լուլա դա Սիլվան, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել էր երկու անգամ անընդմեջ։ Եվ վերջապես այս կիրակի Իսրայելում հաղթեց Բենիամին Նեթանյահուի գլխավորած դաշինքը։

Հետաքրքիր է, որ թե՛ Բեռլուսկոնին, թե՛ Լուլա դա Սիլվան դատական պատիժ են կրել, իսկ Նեթանյահուի` կոռուպցիայի գործով դատաքննությունը հիմա էլ է շարունակվում։ Այս տարվա սկզբին Իսրայելի մամուլը նույնիսկ հաղորդեց, որ Նեթանյահուն ենթադրաբար համաձայնություն է ձեռք բերել դատախազության հետ, ըստ որի` ինքն ընդունում է իր մեղքը, փոխարենը դատարանը ամենամեղմ պատիժն է նշանակում՝ պայմանական ազատազրկում կամ հանրային աշխատանք, բայց 7 տարով զրկվում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Համաձայնե՛ք` ճիշտ արեց, որ գործարքի չգնաց. հիմա նորից վարչապետ կդառնա։

Ռեկորդակիր վարչապետի վերադարձը. իսրայելցիները գերադասեցին Նեթանյահուին

 

Ներբեռնել

Նեթանյահուն ընդհանրապես բազմակի ռեկորդակիր է։ 46 տարեկանում դարձել է Իսրայելի պատմության ընթացքում ամենաջահել վարչապետը։ Երեք տարի առաջ դարձավ ամենաերկարակյաց վարչապետը՝ գերազանցելով նույնիսկ լեգենդար Դավիդ Բեն-Գուրիոնին։ Եվ վերջապես առաջին վարչապետն էր, որին դատի տվեցին հենց պաշտոնավարման ժամանակ՝ մեղադրելով հովանավորչության, պաշտոնը չարաշահելու և գործարարներից մոտ 300 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու մեջ։ Հենց այդ մեղադրանքներն էին շահարկում նրա մրցակիցները՝ անընդհատ հարց ուղղելով ընտրողներին՝ և այս մարդուն դուք ուզում եք կրկին վարչապե՞տ ընտրել։

Միգուցե զարմանալի թվա, բայց ինքը՝ Նեթանյահուն, շատ շահեկան է համարում հակառակորդների այդ հարցը ընտրողներին։

«Այդ մեղադրանքները ընտրողների վրա հակառակ ազդեցությունն են գործում, որովհետև մարդիկ դրանց չեն հավատում և հեքիաթ են համարում, քանզի տեսնում են, որ տակը բան չկա»,- «Թայմ» հանդեսին տված հարցազրույցում կարծիք է հայտնել նախկին և ապագա վարչապետը, որին միջազգային հանրությունը շատ ավելի լուրջ մեղադրանքներ է ներկայացնում՝ երբեմն նույնիսկ անվանելով ազգայնամոլ։

 

Նեթանյահուի չափազանց կոշտ դիրքորոշումը հայտնի է բոլորին։ Նա բազմիցս բացեիբաց հավաստել է. «Քանի դեռ ես եմ վարչապետը, ոչ մի անկախ Պաղեստինյան պետություն չի լինելու, իսկ իսրայելյան բանակը դուրս չի բերվելու Հորդանան գետի արևմտյան ափից։ Մի քանի տարի առաջ էլ Նեթանյահուն պարզապես հայտարարեց. «Պաղեստինցիների կապը այս հողերի հետ զրո է այն կապերի դիմաց, որ ունեն հրեաները»։ Որտեղի՞ց է գալիս Նեթանյահուի այս անզիջում դիրքորոշումը։ Մասնագետները փաստում են՝ մեծ դեր է խաղացել եղբոր մահը։

Բանակցություններ Սոչիում. առնվազն երկու կարևոր հարց անորոշ մնաց

Պատմությունն այսպիսին է։ Ամերիկյան լավագույն դպրոցներից մեկն ավարտելուց հետո Բիբին, ինչպես նրան անվանում էին մտերիմները, վերադառնում է Իսրայել և եղբոր՝ Յոնաթանի հետ ծառայության է անցնում Իսրայելի բանակի էլիտար դիվերսիոն-հետախուզական ջոկատում։ 1976 թվականին, երբ ահաբեկիչները պատանդ վերցրին «Էյր Ֆրանսի» ինքնաթիռի ուղևորներին, Յոնաթանը գլխավորեց հատուկջոկատայինների խումբը և զոհվեց պատանդներին փրկելու գործողության ժամանակ։ «Դա ինձ համար ամենաահավոր օրն էր։ Այն կտրուկ փոխեց կյանքս, որովհետև Յոնին զոհվեց ահաբեկչության դեմ պայքարում»,- պատմել է Բենիամին Նեթանյահուն։

Հայաստանը հաճախ են համեմատում Իսրայելի հետ։ Այդ զուգահեռների հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց կա մի հսկայական, սկզբունքային տարբերություն։ Հայաստանի իշխանությունները ապավինում են աշխարհի հզորներին, Իսրայելի իշխանությունները միշտ փորձել են ազդել հզորների վրա։ ԲիԲիՍի-ն հիշեցնում է, որ հենց Նեթանյահուի օրոք ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակ հենց ամերիկյան գործիչների հնչեցրած սուր քննադատության, տեղափոխեց Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ, ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը վիճահարույց Գոլանի բարձունքների նկատմամբ և հրաժարվեց Իրանի հետ միջուկային գործարքից։

Արցախի հարցում եռամիասնությունն այնքան էլ միասնական չէ

Եվ վերջապես ամենագլխավոր հարցը, որն այս օրերին հնչեցնում են վերլուծաբանները։ Ի՞նչն էր պատճառը, որ ընտրողները կրկին իշխանության վերադարձրին Բենիամին Նեթանյահուին։ «Նյու Յորք թայմսի» մեկնաբան Շմուել Ռոզները այսպես է պատասխանում. «Նեթանյահուն կրկին հաջողության է հասել այն նույն պատճառով, որը հիմնականն է Իսրայելի քաղաքական կյանքում վերջին 25 տարվա ընթացքում։ Մարդկանց համար ամենակարևորը ազգային անվտանգությունն է, իսկ այդ բնագավառում Նեթանյահուն ունի շատ կոնկրետ տեսլական և ռազմավարություն։ Ընտրողների ուզածն էլ հենց դա է»։

Ինքը՝ Նեթանյահուն, շատ կարճ ու կոնկրետ է ձևակերպում իր պաշտոնեական երկարակեցության գաղտնիքը. «Ուղղակի ես երբեք չեմ պայքարում իմ սեփական գոյատևման համար, պայքարում եմ հանուն Իսրայելի ապագայի, որպեսզի հայրենիքս գոյատևի հավերժ, լինի հնարավորինս ուժեղ, կայուն և դիմացկուն»։

Արմեն Դուլկան

Սպուտնիկ Հայաստան

Բենիամին Նեթանյահու Իսրայել Աշխարհում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին