f

Անկախ

Աբաջյանի «պապիկից» մինչեւ ՔՊ համագումարի կեղծիքներ. 7or.am


7or.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կեղծիքների արքան է։ Նա կեղծում էր որպես ընդդիմություն։ Կեղծում է որպես իշխանություն։

Շատերն են հիշում նրա լալահառաչ տեքստերը օլիգարխների, թալանի, հովանավորչության, ընտրակեղծիքների մասին։ Դա այն ժամանակ էր, երբ նա ընդդիմադիր հաճախորդ էր աշխատում։

 

 

Հետո եկավ իշխանության ու փայ մտավ օլիգարխների հետ։ «Բանգլադեշի» ժողովրդին խոստանում էր ազատագրել Լֆիկական օսվենցիմից ու նվաստացումներից, բայց հենց նստեց վարչապետի աթոռին, Լֆիկը դարձավ նրա սիրելին, իսկ աղջիկն էլ, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է Սամվել Ալեքսանյանի տղայի հարսանիքին, որը տեղի է ունեցել Դուբայում։ Մարիամ Փաշինյանը դրանից առաջ մեկ այլ օլիգարխների զավակների հարսանիքին էլ էր մասնակցել ու զուգարանային սելֆիով աչքի ընկել։ Մի խոսքով, օլիգարխիայի դեմ խոսողը հիմա ինքն է դարձել օլիգարխների տանիքը, գործարքի գնացել հետներն ու ձեւավորում է նոր օլիգարխիա՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, Սուրեն Պապիկյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ մյուսների։ Ի դեպ, ոչ պակաս օլիգարխիկ կայֆերի մեջ է Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը։

Նիկոլի կյանքը կեղծիք է։ Ինքն «էն գլխից» է այդպիսին։ Իշխանության գալու գործընթացն էլ խաբելով ստացվեց։ Հերոս Աբաջյանի կեղծ պապիկին էին բերել ու խոսացնում, որպեսզի ժողովրդից էմոցիա գողանան։

Սրանք հիմա ասում են, թե բա՝ ընտրակեղծիքների փուլն այլեւս ավարտվել է, բայց կեղծում են իրենց կուսակցության վարչության կազմի ընտրությունների արդյունքները՝ այն դարձնելով նշանակովի։ Նիկոլն էլ արդեն չի ուզում ձեւաականություն անել, չի վստահում ոչ մեկին ու ինքն է դառնում կուսակցության նախագահ։

Սրանք ամեն ինչ են կեղծում՝ պատմությունը, պատերազմի ընթացքը, զոհերի թիվը, բանակցությունները, էլ ուր մնաց թե ընտրություն չկեղծեն։ Այն խոսակցությունները, թե, իբր, համապետական ընտրություններն այլեւս չեն կեղծվում, սուտ է։ Հա՛մ հին մեթոդների մի մասն օգտագործելով կեղծել են, հա՛մ էլ այնպիսի մթնոլորտում են ընտրություն անցկացրել, որ ի սկզբանե այն կարելի է կեղծված համարել։

ՀՀ քաղաքացիները 2018–ից հետո Երեւանի ընտրությանն են մասնակցել ու երկու խորհրդարանական ընտրություններին։ Այս երեք դեպքում էլ եղել է էմոցիոնալ բարձր ֆոն եւ ռացիոնալ ընտրության հնարավորության բացակայություն։ 2018–ի ընտրությունները հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ էին, իսկ 2021–ինը՝ հետպատերազմական շոկի ու վախի։ Նիկոլը խաբեց, թե, իբր, խաղաղություն է բերելու, իսկ իր հակառակորդները՝ պատերազմ, ու մարդիկ անգամ նրանից զզվելով որոշակի քվե տվեցին՝ «Միայն թե պատերազմ չլինի» թեմայով։ Այդ հետո պետք է պարզվեր, որ նա խաղաղության դարաշրջանի փոխարեն պատերազմների ամենօրյակներ է բերում։

Այս կեղծիքի ու չարիքի իշխանությունը պատուհաս է մեր երկրի գլխին ու միայն սրանց վռնդելով է հնարավոր լինելու փակել պատերազմի, պարտության, ստերի էջը»։

ՔՊ համագումար կեղծիք Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին