f

Անկախ

Ռաֆայել Հովհաննիսյան. «Ներկայացնելով եռագույնը՝ մարզիկը կրում է ահռելի պատասխանատվություն»


Հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում կայացած «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան՝ նվաճելով 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։
86 կգ քաշային կարգում հավասարը չունենալով և հաղթանակած մենամարտեր անցկացնելով պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հայ մարզիկը եզրափակչում նոկաուտով հաղթեց Մոզամբիկի ներկայացուցիչ, Աֆրիկայի 2022 թվականի չեմպիոն Գաբրիել Ալբինոյին։
Անկախի հետ զրույցում Ռաֆայելը կիսվում է տպավորություններով՝ խոսելով նախապատրասըտական շրջանի և մրցաշարի ընթացքի մասին։


-Շնորհավորում ենք Մարիբորում տպավորիչ մենամարտեր անցկացնելու և հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին պատրաստվել ենք անցնելով ուսումնամարզական հավաք «Օլիմպավանում» հավաքականի մարզիչներ  Կարեն Աղամալյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հավաքին ներկա է եղել  նաև իմ անձնական մարզիչ՝ Վլադիմիր Մարկարյանը։ Պարապմունքների  մեծ մասում գերակշռում էր զույգերով աշխատանքը։
Տրամադրված էի միայն ու միայն հաղթական, քանի որ գտնվում էի լավ մարզավիճակում, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունից հետո արդեն ունեի մեծ  սպորտային բազա՝ հաջող հանդես գալու, հաղթելու։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթներ մասին ի՞նչ կասեք։
-Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Անցկացրել եմ երկու մենամարտ: Առաջին մրցակիցս Իսպանիայի ներկայացուցիչ էր, որին
հաղթեցի 4:1 հաշվով։  Երկրորդ մրցակիցս Մոզամբիկի ներկայացուցիչն էր՝ նույն ինքը այս տարվա Աֆրիկայի առաջնության հաղթողը։ Այս մենամարտում ևս առանց դժվարության  հաղթանակ տարա։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյուր ձեռքբերում  տալիս է մեծ ինքնավստահություն թե՛ սպորտում, թե՛ կյանքում, ինչպես նաև  ոգեշնչման աղբյուր է հանդիսանում մյուս մրցաշարերում հաղթանակներ տոնելու համար։


-Հայաստանի հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝   9 մեդալ նվաճելով։
-Մեդալները՝  պարապմունքներին մեր տարած քրտնաջան  աշխատանքների հավաստի ապացույցն են։ Իսկ ինչ վերաբերվում է թիմի մթնոլորտին, կարող եմ ասել, որ մենք մեծ ընտանիք ենք։ Ուրախալի է, որ թիմի տղաները հաղթանակներ տոնեցին ու շատ մեդալներ նվաճեցին։ Ներկայացնելով երկրին ու եռագույնը՝  մարզիկը կրում է ահռելի պատասխանատվություն՝ հատկապես այս ծանր ժամանակահատվածում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Հավանաբար շուտով կունենանք ևս մեկ ստուգատես և էլ ավելի մեծ ոգևորվածությամբ կպատրաստվենք մրցաշարին։

Սպորտ բռնցքամարտ ոսկե մեդալ հաղթանակ Ռաֆայել Հովհաննիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին