f

Անկախ

«Հրապարակ»․ Այնպես չէ, որ Փաշինյանի շուրջ հավաքվածները բոլորը սուրբ են.


Նախօրեի վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` տեղը զիջելով Արսեն Թորոսյանին եւ Արմեն Փամբուխչյանին։ Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում չեն պատրաստվում խոստովանել վերահաշվարկի մասին, եւ դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։ Զրուցել ենք վարչության անդամի թեկնածու Հովիկ Աղազարյանի հետ, ով, ի դեպ, երեկ միակ ՔՊ-ականն էր, որ պատասխանեց մեր զանգերին։


- Պարոն Աղազարյան, ինչպե՞ս կգնահատեք, որ ՔՊ-ում վարչության ընտրությունները կեղծվել են, եւ վերահաշվարկի արդյունքում փոխվել է վարչության կազմը։

- Ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ, հետեւաբար, չեմ կարող որեւէ գնահատական տալ, լսել եմ լրատվամիջոցներից եւ կուսակցական ընկերներից, բայց դա պաշտոնական տեղեկատվություն չէ։ Երբ համապատասխան օղակը կհայտարարի մեզ այդ մասին, այն ժամանակ կկարողանանք խոսել։ Թե չէ հիմա․․․

- Դե, փաստորեն, տարբեր օղակներից լսել եք, բայց չեք ուզում հավատալ։

- Գիտեք, մեր ընտրություններն անցել են բարդ տեխնիկական համակարգերի միջոցով, եւ չի բացառվում, որ այդ ճանապարհին վրիպակներ, բացթողումներ եւ, հետեւաբար, վերահաշվարկ էլ լինի, այստեղ սարսափելի բան չկա։

- Մի բարդացրեք ամեն ինչ, ընդամենը հազար հոգի պետք է ընտրեին 15 հոգու, դա ի՞նչ մի բարդ բան է․․․

- Էլ չեմ ասում, որ ես չեմ հիշում որեւիցե նշանակալից քաղաքական ուժի, որի հետ նման բան եղած լինի։

- Նկատի ունեք վերահաշվա՞րկ։

- Այո։

- Դե, ձեր ուժը հայտարարում է, որ հենց դրանով էլ տարբերվում է մյուսներից, որ չեն կեղծում, դեմոկրատ են եւ այլն, բայց այստեղ առանցքայինն այն է, որ ձեր կուսակիցները կեղծիքներ են իրականացրել։

- Եթե մտածում եք, որ մյուս տեղերում ամեն ինչ հարթ է անցել, ոչ, բայց եթե մեզ մոտ վերահաշվարկ է եղել, ապա միայն՝ անհանգստությունները փարատելու համար, եւ որ այդ կառույցի  լեգիտիմությունը չտուժի։

- Իսկ ովքե՞ր էին անհանգիստ, եւ անհանգստության պատճառներ  կայի՞ն։

- Ես ասում եմ՝ եթե․․․ Չի կարող ընտրությունների ժամանակ մարդկային գործոնը դերակատարում չունենա, եւ այնպես չէ, որ Փաշինյանի շուրջ հավաքվածները բոլորը սուրբ են, բայց այդ գործոնը պետք է մինիմումի հասցնել։ Ու հիմա եթե վերահաշվարկ տեղի ունենա, ապա այն պատճառով, որ թեկնածուների միջին օղակներում ձայները բավականին խիտ էին բաշխվել, եւ մեկ-երկու ձայնի տարբերությամբ մարդիկ ընտրվել են վարչության կազմ։ Կան մարդիկ էլ, որոնք չեն ընտրվել, եւ շատ տրամաբանական է, որ մարդիկ պետք է պահանջեին վերահաշվարկ։

- Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքները տրամաբանական չեն, պարզվել է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Հայկ Կոնջորյանի օգտին ավել քվեներ են հաշվել, այսինքն՝ ինչ-որ մարդիկ «վիզ են դրել», որ այս երկուսն անցնեն։ Համեմատության համար նշենք, որ Համբարձում Մաթեւոսյանի օգտին 418 ձայն են հաշվարկել, Հայկ Կոնջորյանի՝ 387, իսկ ամենաքիչ ձայներ հավաքած Ռոմանոս Պետրոսյանը 386 ձայն է ստացել։

- Ես նման տեղեկատվություն չունեմ։

- Եթե այդպես է, դա խայտառակություն է, չէ՞։

- Չէի ասի խայտառակություն, բայց անդուր բան է։

- Եթե հազար հոգով չեք կարողանում նորմալ ընտրություններ անել, ո՞նց կարող են մարդիկ հավատալ, որ համապետական ընտրություններն ազատ ու արդար են եղել։

- Եթե կուսակցությունը չի վախենում, չի խորշում հավանական թույլ տված սխալներն ուղղելուց, ապա չպիտի նման հարց առաջանա, իսկ համապետականի ժամանակ վերահսկող մեխանիզմներն ավելի շատ են։

- Փաստ է, որ ընտրություն է կեղծվել։

- Դա դեռ փաստ չէ, եւ հետո՝ եթե որեւէ մեկն ընտրությունների ընթացքում ոչ կոռեկտ պահվածք է դրսեւորում, դա պետք է վերագրել կուսակցությա՞նը։

- Այո, նախկինում էլ նմաններին ասում էին՝ արջի ծառայություն են մատուցում։

- Կարելի է վերագրել, եթե կուսակցությունն անտարբեր է մնում այդ փաստին։

- Բայց ո՞վ կհավատա, որ անտարբեր չեք լինի ու կասեք, որ կեղծել են ընդդիմության քվեները։

- Ցանկացած նման դրսեւորում պետք է բացահայտվի եւ արժանանա համապատասխան գնահատականի, որ հանրության մոտ էլ կասկածներ չառաջանան։

- Խոսվում է, որ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է եղել զեղծարարությունների հովանավորը, ի՞նչ պատիժ եք ակնկալում նրա նկատմամբ։

- Ես չգիտեմ նման բան․․․

- Չգիտե՞ք, թե՞ չեք ուզում խոստովանել։

- Կարող է պատահի իմանայի, բայց չուզենայի ասել․․․ Բայց եթե ակնկալում եք, որ հայտարարվում է նորընտիր վարչության կազմը, ու երկու օր հետո ասվում է, որ փոփոխություն է տեղի ունեցել, դա հենց այնպես պիտի անցնի-գնա՞, չի կարող։ Եթե դա ճիշտ է, պետք է կուսակցությունը համապատասխան գնահատական տա։
 

 

Հովիկ Աղազարյան հարցազրույց ՔՊԿ-ում վարչության ընտրություններ Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին