f

Անկախ

Մայա Գրիգորյանն ընտրվել էՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն


Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը:

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 2023-2027թթ. զարգացման ծրագիրը՝ Մայա Գրիգորյանը նշեց, որ գրադարանի հավաքածուների համալրման նպատակով օգտագործելու են գրադարանի համագործակցային բոլոր հնարավորությունները, ստեղծելու են նոր կապեր: Իրականացվելու են որոնողական աշխատանքներ աշխարհի խոշորագույն գրադարանների թվային պահոցներում՝ հայտնաբերելու, ուսումնասիրելու և թվայնացնելու հայագիտական հավաքածուները: Իրականացնելու են հավաքածուների ֆիզիկական պահպանությանը միտված միջոցառումներ: Պարբերաբար արդիականացնելու են թվային գրադարանի ենթակառուցվածքը՝ հիմք ընդունելով այդ բնագավառի վերջին նվաճումները: Տրամադրելու են թվային նյութերի որոնման լայն հնարավորություններ, ինչպես նաև նախատեսելու են ծառայություններ դեպի արտոնագրված թվային պաշարներ: Ներդրվելու են շտեմարանների նոր մոդելներ:

 

 

Հիմնարար գիտական գրադարանն օժանդակելու է Հայաստանի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը, հանդես է գալու գիտական ծրագրերով ու հրապարակումներով, ունենալու է համատեղ մասնակցություն հետազոտական նախագծերին, սերտ համագործակցելու է ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի հետ, բարելավելու է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մագիստրոսական կուրսի առարկայաշարը, շարունակելու է ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունների կազմման աշխատանքները, մասնակցելու է հայագիտական արժեք ներկայացնող մատենագիտական ցանկերի պատրաստման աշխատանքներին, մասնակցելու է Հայաստան-Սփյուռք գրադարանագիտական, մշակութային կապերի ամրապնդման աշխատանքներին: Մշակվելու են ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան-Վիքիպեդիա համատեղ ծրագրեր, ինչպես նաև գրադարանային տարբեր նախագծերում կիրառվելու է «Վիքիպեդիա»-ի գործիքակազմը:

Մայա Գրիգորյանը ծնվել է 1978թ.: 2000թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 2004թ-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությամբ»: 2021թ-ից սովորում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դոկտորանտուրայում:

2009թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2001-2021թթ. եղել է Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ: 2021թ-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղարն է: 2022թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեթոդիստը:

Մայա Գրիգորյանը 30 հոդվածի հեղինակ է:

Մայա Գրիգորյան ՀՀ ԳԱԱ գրադարան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին