f

Անկախ

Հայաստանից Բաշկորտոստան արտահանումն աճել է 40 անգամ. Բաշկորտոստանի գործարարները Երեւանում են


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում նոյեմբերի 2-ին հյուրընկալվեց ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության պարվիրակությունը՝ արտաքին տնտեսական կապերի և ներկայացուցչական գործունեության նախարարի տեղակալ Լենա Իզոտովայի գլխավորությամբ։

Միությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության ուղղությունները, անդրադարձավ հաստատված միջազգային կապերին, Հայաստան-Ռուսաստան տնտեսական գործակցությանը, տարածաշրջանների միջև գործարար կապերի հաստատման կարևորությանը։ Նա նշեց տնտեսության այն ճյուղերը, որոնք երկկողմ համագործակցության լայն ներուժ են պարունակում, մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության ոլորտները։  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Լենա Իզոտովան անդրադարձավ այն բնագավառներին, որոնք առանձնակի առաջընթաց են ապրում Բաշկորտոստանի Հանրապետությունում, այդ թվում՝ նավթավերամշակումը, քիմիական արդյունաբերությունը, փայտանյութի արտադրության և փայտավերամշակման ուղղությունները։

Նրա խոսքով՝ թեև ստեղծված դժվարին պայմաններին, սպառման շուկաների կրճատմանը, վերջին տարում իրենց հանրապետությունում գրանցվել է տնտեսության աճ։ Միայն արտահանումը դեպի Հայաստան աճել է երկու, իսկ այստեղից ներկրումը՝ շուրջ քառասուն անգամ։ Վերջինս՝ հիմնականում ի հաշիվ սննդարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի։ Փոխնախարարի գնահատմամբ՝ այս ցուցանիշները էլ ավելի բարելավելու լայն հնարավորություններ կան, ինչին օժանդակելու համար ՀՀ-ում արդեն գործում է «Բաշկորտոստան» առևտրային տունը։

Կողմերը գործարար համագործակցության ընդլայնման համար կարևորեցին տեղեկատվության համակարգված փոխանակումը, երկկողմ անմիջական շփումները, ցուցահանդեսների կազմակերպումը։ ՀԱԳՄ և LOGOS EXPO Center-ի կողմից համատեղ պարբերաբար կազմակերպվող տարեկան միջազգային ու ճյուղային ցուցահանդեսները  ներկայացրեց Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։ Բաշկորտոստանի գործարարները տեղեկացրին, որ արդեն իսկ նախնական որոշում ունեն ներկայացուցչական տաղավարով մասնակցելու գալիք տարվա մարտին Երևանում կազմակերպվելիք  «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսին։ Հյուրերը հայ գործարարներին փոխանցեցին դեկտեմբերին Ուֆայում կայանալիք «Գործարարության միջազգային շաբաթին» մասնակցության հրավեր։ Նշվեց, որ 2023-ի մարտին նախատեսված է Բաշկորտոստանի գործարարների առավել մեծ պատվիրակության այց Հայաստան։

Հայաստան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին