f

Անկախ

«Հրապարակ». Սասուն Խաչատրյանը չթաքցրեց իր վերաբերմունքը Աննա Վարդապետյանի հանդեպ


«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում 2023-ի բյուջեն էր զեկուցում։ Նա այս անգամ էլ տրամադրված չէր շփվելու լրագրողների հետ ու պատասխանելու հարցերին։ Ստիպված եղանք «հատուկ միջոցներ կիրառել»` փակել նախկինում լրագրողների հետ ազատ շփվող պաշտոնյայի ճանապարհն ու ստիպել, որ մի քանի հարցի պատասխանի։ Մեթոդն աշխատեց։ Մինչեւ «վազքուղի» դուրս գալը՝ Խաչատրյանը հասցրեց անդրադառնալ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ կապված հարցին, որի շուրջ իրենց կառույցն ու դատախազությունը, երբ դատախազն Արթուր Դավթյանն էր, չէին կարողանում լեզու գտնել։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի կառույցի թողտվությամբ էր դղյակի նկատմամբ արգելքը հանվել, որը մեկ օրում վաճառվել էր այլ անձի` սեփականատերը փորձել էր այն փրկել բռնագրավումից: Իսկ դատախազությունը հայտարարեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից, եւ գործ հարուցեց կատարվածի առնչությամբ:

Իսկ նոր դատախազի հետ կկարողանա՞ առանց կոնֆլիկտի աշխատել, Խաչատրյանն ասաց․ «Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք»։ Ապա մի կերպ ճեղքեց լրագրողների պատն ու մտավ «վազքուղի»՝ փորձելով հնարավորինս արագ դուրս գալ ԱԺ տարածքից, որ ազատվի լրագրողների հարցերից։ Երբ շենքից դուրս էր եկել, ու թվում էր՝ արդեն «ազատվել է», մինչեւ դարպասներից դուրս կգար, մենք նրան մի քանի հարց էլ ուղղեցինք՝ կապված Արթուր Դավթյանի հետ լարված հարաբերությունների եւ Աննա Վարդապետյանի հանդեպ իր վերաբերմունքի հետ, որը, ասում են, բավականին ջերմ է, եւ Խաչատրյանն ուրախացել է, որ վերջապես ազատվել է Դավթյանից, ով այլեւս խոչընդոտներ չի հարուցի նախկիններին պատժելու «սուրբ գործում»։ Խաչատրյանն առանձնապես չթաքցրեց իր դրական վերաբերմունքը նորանշանակ դատախազի նկատմամբ։

Պարոն Խաչատրյանլա՞վ եղավոր Արթուր Դավթյանը    դուրս եկավ համակարգիցնրա հետ կոնֆլիկտ ունեիք։

- Ես որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։

Հիմա կարո՞ղ եք ազատ շփվել իր հետ։

- Ինչո՞ւ չէ։

Բայց Դուք առճակատման մեջ էիք գտնվում    դատախազության հետ։  

- Անձամբ ե՞ս, թե՞ կառույցը նկատի ունեք։

Կառույցն էլբայց շատը անձերով էր պայմանավորված։

- Դրանք Ձեր ենթադրություններն են։

Բայց երեւում էրոր անձերով էր պայմանավորվածհիմա էլասում ենԱննա Վարդապետյանի հետ հաշտ եւ համերաշխ աշխատում եք։

- Ո՞վ է ասում․․․ Ես ասում եմ՝ նորմալ աշխատում ենք դատախազության հետ։

Այլեւս կոնֆլիկտներ չե՞ն լինի Հակակոռուպցիոն կոմիտեի   եւ դատախազության միջեւ։

- Ես հարցը չեմ հասկանում։ Նայեք, դատախազությունն իրականացնում է նախաքննության նկատմամբ հսկողության ֆունկցիա։ Դա ենթադրում է, որ նաեւ կարող են քննիչների կողմից կայացված որոշակի որոշումներ վերացվել, տրվեն ցուցումներ, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը կարող է ունենալ ուրույն կարծիք, բողոքարկել, արդյոք դա կդիտվի՞ կոնֆլիկտ՝ ըստ Ձեզ։

Ենթատեքստն այն էոր Արթուր Դավթյանը կարծես թե    փորձում էր պաշտպանել նախկին պաշտոնյաներինԴուք   գոհ չէիք դրանիցասում էիք՝ Հակակոռուպցիոնը    խախտումներապօրինություններ է հայտնաբերել։

- Ուղղակի պետք չէ ենթատեքստեր փնտրել, Դուք հիմա ենթադրություններ եք անում։

Բայց միջգերատեսչական բախումըորն անձերով էր   պայմանավորվածշատ ակնհայտ էր։

- Չէ, Դուք ենթադրություններ եք անում, նման բան չկա, ես ասացի, որ դատախազության եւ քննչական մարմնի միջեւ կարող են լինել հակասություններ, եւ դա նորմալ է։ Ավելի վատ է, երբ որ այդ հակասություններն առհասարակ չկան։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարմին օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները ոչ ամբողջ ծավալով է իրականացնում։

Սակայն այդ հակասությունների պատճառով շատ քրեական գործեր տուժում էինվերջնարդյունքին չէին հասնում,   մարդիկ չէին իմանումթեօրինակՀովիկ Աբրահամյանի   առանձնատան պատմությունն ինչ եղավօրինակա՞ն էր այդ ամեն ինչըթե՞ անօրինական։

- Նախաքննություն է իրականացվում, որքանով ինձ հայտնի է՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, կարող եք դիմել եւ ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Կարծում եք՝ այժմ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազությունը խոչընդոտներ չի՞ հարուցի ձեր   Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

- Մենք դատախազության հետ գտնվում ենք գործընկերային եւ օրենքով նախատեսված հարաբերությունների մեջ, շատ նորմալ, շատ լավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սասուն Խաչատրյան հարցազրույց Դատախազություն Հակակոռուպցիոն կոմիտե Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին