f

Անկախ

Դեսպանները մինչեւ ուշ գիշեր հանդիպումներ են ունեցել Գուրգեն Խաչատրյանի հետ. Hraparak.am


Hraparak.am-ի տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, իր խորհրդականների հետ միասին, որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նստավայրում եւ դրա ընթացքում նրանք քննարկել են «Գալաքսի Գրուպ » ընկերությանն առնչվող հարցեր:

Բացի դրանից, Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ եւս:  Հանդիպումները տեղի են ունեցել բավական ուշ ժամերի, մինչեւ կեսգիշեր: Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձեւավորվել Հայաստանում տիրող իրավիճակով եւ բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։ Դեսպանները մանրամասն լսել են Խաչատրյանի ներկայացրած հանգամանքները, եւ ըստ ամենայնի, զեկույց են պատրաստելու իրենց ղեկավարների համար։

Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյանը բազմաթիվ թղթեր, աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպում-քննարկումներից, որոնք էլ, հնարավոր է, դեսպանների միջոցով «արտահոսել են» երկրի սահմաններից դուրս՝ Գուրգեն Խաչատրյանի եւ նրա մերձավորների անվտանգության երաշիքների համար։

Ներկայիս իշխանավորները մտավախություն ունեն, որ այդ ձայնագրություններն ամեն պահի կարող են հասանելի դառնալ հասարակության լայն շրջանակներին եւ դրանով իսկ վերջ դնել բոլոր այն շահարկումներին, որոնք այս ամիսների ընթացքում իշխանությունները հետեւողականորեն ներկայացնում են հայ հասարակությանը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչտարյանին կալանավորելու որոշումն արդեն կա, բայց նա դեռ կալանավորված չէ։

Գուրգեն Խաչատրյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին