Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է զբաղեցրել Մալագայում անցկացված շախմատի միջազգային 16-րդ մրցաշարում: Մասնակիցներից ամենաբարձր՝ (2617) անհատական վարկանիշն ունեցող հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Նա պարգևատրվել է գավաթով և 750 եվրոյով:
Գրիգորյանը միայն լրացուցիչ գործակիցներով է զիջել նույնպիսի արդյունք ցույց տված կուբացի Դանիել Կաբրերային և իսպանացի Անդրես Մերարիոյին:
Կարեն Գրիգորյանը տարել է 6 հաղթանակ, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի, կրել է մեկ պարտություն, 4-րդ տուրում իսպանացի Անդրես Մերարիոյից։