f

Անկախ

Ծառուկյանի «Շանգրի լա»-ն պահանջում է իր տուրքերից նվազեցնել ևս 1,4 միլիարդ դրամ․ Civilnet.am


Civilnet.am-ը գրում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը պահանջում է Պետեկամուտների կոմիտեից 1,4 միլիարդ դրամ ճանաչել գերավճար և նվազեցնել խաղատան համար նախատեսված տուրքից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Հուլինին կառավարությունը որոշեց «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքի գումարը ընկերության փոխարեն փոխհատուցել՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարի հրամանով «Շանգրի լա»-ի լիցենզիան դադարեցվել էր, դրան էլ գումարվել էին տուգանքներ ու տույժեր։ Դատարանում «Շանգրի լա»-ի իրավաբանական անձը՝ «Օնիրա քլաբ»-ը, հաղթել էր ֆինանսների նախարարությանը, ու կառավարությունը ստիպված էր փոխհատուցել խաղատան վնասները։

«Հետք»-ը հետագայում բացահայտել էր, որ կառավարությունը «Օնիրա քլաբ»-ի համար փոխհատուցել է ոչ թե 4,2, այլ 5,6 միլիարդ դրամ։ Կառավարության հետ այս փոխհատուցումների գործընթացն ավարտելուց հետո այժմ «Շանգրի լա»-ն աշխատում է, բայց ընկերությունը նոր պահանջներ է առաջ քաշել ընդդեմ Պետեկամուտների կոմիտեի։

Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «Օնիրա քլաբ»-ը պահանջում է ամբողջ 2020-ի համար վճարված տուրքերի գումարը ճանաչել գերավճար ու կատարել վերահաշվարկ։ Գերավճար ճանաչելու պահանջը վերաբերում է մոտ 1,4 միլիարդ դրամի։ «Օնիրա քլաբ»-ը դիմել էր դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, բայց հոկտեմբերի 25-ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը պահանջը մերժել է։ Հունվարին կայանալու է ՊԵԿ-ի դեմ ընկերության հայցի առաջին դատական նիստը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

«Շանգրի լա» Գագիկ Ծառուկյան Հայաստան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին