f

Անկախ

«Կարծես թե ՀԱՊԿ-ն այլ զբաղմունք չունի»․ Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսի ղեկավարը հերթական անգամ պնդել է, թե ՀԱՊԿ-ը չպետք է ներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտությանն ու տարակուսանք հայտնել, թե ինչու են Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն ներքաշվում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մեջ՝ դրանք խաղեր որակելով։

«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Հասկանալի է, չէ՞, ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ ՀԱՊԿ-ին էլ ներքաշե՞լ։ Կարծես թե այլ զբաղմունք չկա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։ Լուկաշենկոյի համոզմամբ՝ «միանգամայն բավական է», որ Ռուսաստանն արդեն իսկ միջնորդ է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ «Դիմել են Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդկանց է տեղավորել։ Հիշում ենք՝ ինչպես են ինքնաթիռները թռել։ Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և այլն։ Էլ ի՞նչ է պետք։ Թող այդ ուղղությամբ աշխատեն»,-հայտարարել է Լուկաշենկոն։ Նա նաև վրդովմունք է հայտնել, թե ինչու պետք է Բելառուսից և այլ երկրներից դիտորդներ ուղարկվեն հայ-ադրբեջանական սահման։ «Այնուամենայնիվ, ինքներդ այնտեղ էիք, տեսար, թե ինչ է կատարվում։ Միասնական շտաբի պետն էլ էր աշխատում։ Չէ՞ որ նրանք մասնագետներ են։

Օրինակ, երբ առաջարկվում էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել այնտեղ, ես մտածեցի՝ ինչ է՝ մենք Բելառուսում ավելի ուժեղ մասնագետներ ունենք, քան Զա՞սն է։ Ինչ է՝ նրանք ավելի լա՞վ կհասկանան ամեն ինչ: Սա ոչ միայն այն պատճառով է, որ ես ուզում եմ Ձեզ գովել: Դուք ներգրավված եք այս գործընթացում, տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ: Դե՝ ուսումնասիրեք և զեկուցեք: Էլ ինչո՞ւ այնտեղ դիտորդների ուղարկել Բելառուսից, Ռուսաստանից և այլն… Ի՞նչ իմաստ ունի այնտեղ թրև գալ Ռուսաստանի շուրջը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, թե ժամանակին, երբ Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում, զբաղվել է այդ հարցով և մեկնել է Ալիևի մոտ՝ «նրա հետ ընկերական զրույց ունենալով»։

«Եվ ես նրան ասացի՝ կատակելով․ «Իլհամ Հեյդարովիչ, լավ, եթե համաձայն ես, դու պետք է օգնես Հայաստանին»: Խոսքը հինգ կամ վեց շրջանների՝ ադրբեջանական շրջանների մասին էր, որոնք, ինչպես նրանք ասում էին, գրավել են հայերը։ Հայերը խոստովանել են, որ դա ադրբեջանական հող է։ Բացի Ղարաբաղից։ Դե վերադարձրեք դրանք։ Եվ եթե այն ժամանակ, երբ դա առաջարկեցի, արվեր, պատերազմ չէր լինի։

Եվ Իլհամի մոտ պատերազմ սկսելու մոտիվացիա չէր լինի։ Դու շրջաններն էիր ուզում, շրջանները տվեցին, մնաց Ղարաբաղի կարգավիճակը։ Դե հանգիստ ռեժիմով լուծեիք։ Բայց այդ ժամանակ չհամաձայնեց Սերժ Սարգսյանը, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում։ Այդ հարցը ես երկու անգամ բարձրացրել եմ»,- ասել է Լուկաշենկոն՝ խոսելով խաղաղ կարգավորման իր առաջարկների մասին։

Նա նաև նշել է, թե Ալիևին առաջարկել է նաև հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի վերջնական հաշտություն հաստատվի․ «Եվ ես հետո Իլհամին հարցրեցի՝ «Համաձայնության եկեք, օգնի՛ր Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դուք հաշտվել եք»»։ 
 

ՀԱՊԿ Աշխարհում Ալեքսանդր Լուկաշենկո հայ-ադրբեջանական հակամարտություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին