f

Անկախ

Որոշակի խաղ է ընթանում, և ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են ԵՄ-ին ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին. Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ:

«Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի նախաշեմին Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ 

«Այնուամենայնիվ, Դուք (Զասը-Խմբ.) ինքներդ այնտեղ էիք, տեսաք, թե ինչ է կատարվում, միացյալ շտաբի պետն էլ աշխատեց, ամեն դեպքում սրանք մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել այնտեղ, ես մտածեցի՝ մենք այստեղ՝ Բելառուսում, Զասից ավելի ուժեղ մարդ ունե՞նք», - ասել է երկրի ղեկավարը։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է.«Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք  ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:

ԵՄ ԵԱՀԿ Բելառուս Ալեքսանդր Լուկաշենկո Աշխարհում հայ-ադրբեջանական հակամարտություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին