f

Անկախ

Նոյեմբերի 1-ը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է:


Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հարակից տարածքում այսօր թևածում էր կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի երաժշտությունը, իսկ նրա շիրիմի մոտ հավաքվել էին Սպենդիարյանի արվեստի երկրպագուները, երաժշտական աշխարհի անվանի մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու և նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու: Սպենդիարյանի ստեղծագործական ուղին արժևորող և նրա անգնահատելի դերը հայ երաժշտարվեստի զարգացման գործում իրենց խոսքում նշեցին Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Ա. Սպենդիարյանի «Օրորոցային» և «Հրապուրել են ինձ քո սև աչերը» ռոմանսները կատարեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո) և Օֆելյա Համբարձումյանը (սոպրանո): Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 և Երևանի թիվ 154 դպրոցի սաները:
Ա. Սպենդիարյանի ծննդյան օրվա միջոցառումը շարունակվեց կոմպոզիտորի տուն-թանգարանում: «Մեղեդի, երևակայություն, օրիգամի» խորագրի ներքո Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի և «Հիկարի» հայ-ճապոնական գիտականկրթական մշակույթի կենտրոնի օրիգամիի խմբակների սաներն 
ԱՍպենդիարյանի մանկության տարիների նախասիրած զբաղմունքի օրինակով 
պատրաստեցին կենդանիների կերպարներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 2-րդ քարտուղար Րիկա Օնոդերան և Մշակույթի բաժնի քարտուղար Լուսինե Ղանդիլյանը: Բացման խոսքով հանդես եկավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այնուհետև օրիգամի արվեստի ծագման և նշանակության մասին խոսեց «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Պատրաստված կենդանիների կերպարներն իրենց տեղը կգտնեն ԱՍպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունում:
Միջոցառումը նվիրված էր նաև Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերություններիի հաստատման երեսնամյակին:

Սպենդիարյանի արվեստի երկրպագուներ Ալեքսանդր Սպենդիարյան տարեդարձ Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին