f

Անկախ

«Մանկական Եվրատեսիլ–2006»–ում հաղթած ռուս մասնակիցները ևս հրավիրվել են Երևան․ Օհանյան


«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի կազմակերպիչները հրավեր են ուղարկել մրցույթում նախորդ 19 տարիներին հաղթած բոլոր երկրների մասնակիցներին, այդ թվում Տոլմաչյովա քույրերին, բայց ռուսական կողմից մերժում են ստացել։

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ–2022» երգի միջազգային մրցույթի 20-ամյա հոբելյանին մասնակցելու համար Երևանը հրավիրել է նախորդ 19 տարիներին մրցույթում հաղթած բոլոր մասնակիցներին, այդ թվում Ռուսաստանը 2006 թվականին ներկայացրած և մրցույթում հաղթած ռուս երգչուհիներ Անաստասիա և Մարիա Տոլմաչյովաներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ «Մանկական Եվրատեսիլ 2006»-ումհաղթած ռուս երգչուհիներ Անաստասիա և Մարիա Տոլմաչյովաները շոուի կազմակերպիչներից այս տարի Երևանում կայանալիք մրցույթին մասնակցելու հրավեր չեն ստացել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին ալիքի ստեղծագործական թիմը, որը զբաղվում է «Մանկական Եվրատեսիլ–2022» մրցույթի կազմակերպչական աշխատանքներով, հրավեր է ուղարկել մրցույթում նախորդ 19 տարեների հաղթած բոլոր երկրների մասնակիցներին, այդ թվում Տոլմաչյովա քույրերին։ Այնուամենայնիվ, առաջարկին ի պատասխան մերժում ենք ստացել»,-ասաց Օհանյանը։

 

Նրա խոսքով՝ նախկինում մրցույթում հաղթած բոլոր այն մասնակիցներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանա գտնվել Երևանում, հնարավորություն է տրվել տեսաուղերձ պատրաստել, որը կօգտագործվի մրցույթի ընթացքում, սակայն այդ առաջարկը ռուսական կողմից ևս մերժվել է։

«Սակայն Առաջին ալիքի հրավերը շարունակում է բաց մնալ, և եթե որոշումը փոփոխվի և ռուս երգչուհիները նպատակահարմար գտնեն գալ Երևան, մենք մեծ սիրով կհյուրընկալենք նրանց։ Տոլմաչյովա քույրերը մյուս հաղթողների հետ շոուի մաս կկազմեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին