«Սիլվայի գործով» նիստը կրկին հետաձգվեց։
Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, փաստաբան Լուսինե Սահակյանից տեղեկանք է ստացել նրա հիվանդության մասին։
Հաշվի առնելով փաստաբանի բացակայությունը՝ նիստը հետաձգվեց։
Միեւնույն ժամանակ, Դանիբեկյանը հիշեցրեց, որ ավելի վաղ դատարանը Արմեն Գեւորգյանին թույլատրել է մեկնել արտերկիր՝ մասնակցելու նոյեմբերի 6-10-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանին։
Այդ կապակցությամբ հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 15-ին ժամը 13:00-ին։