f

Անկախ

Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

Վահրամ Դումանյանը հաջողություն  է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի դեմս ձեզ՝ շատ կարևոր է, որ մեր մանուկները լինեն ապահով և վստահելի ձեռքերում»:

Նախարարը հետաքրքրվել է նաև մասնակիցների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ, քննությունների համար ստեղծված պայմաններով և այլն: 

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման  ընթացակարգը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է  22 կազմակերպություն, և հավակնորդները հնարավորություն են ունեցել ընտրել դրանցից որևէ մեկը: Նախարարի հրամանով հաստատվել է նաև քննությունների և հավաստագրման ժամանակացույցը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կարգի համաձայն՝ քննություններն անցկացվելու են միայն մեկ՝ թեստավորման փուլով. յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու իր տվյալները մուտքագրել համակարգ, որը մշակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Համակարգի օգնությամբ նախապես հրապարակված շտեմարանից յուրաքանչյուրի համար ձևավորվում է առանձին թեստ՝ ըստ ոլորտների համամասնության: Հավակնորդը մի քանի տարբերակից ընտրում է ճիշտ տարբերակը և ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն ունի տեսնել իր արդյունքը: 90 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավակնորդը հաղթահարում է անցողիկ շեմը և 2-3 օրերի ընթացքում ստանում իր հավաստագիրը: 

Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 1-16-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու համար դիմել է 431 հավակնորդ:

Ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին 27 հավակնորդից քննությանը մասնակցել է 25-ը՝ ՀՀ մարզերից և Երևանից:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին