Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հստակեցվում է, որ զրույցի ընթացքում Բլինկենը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հարցը «գլոբալ անվտանգության և տնտեսական կայունության տեսանկյունից» և նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրների միջև պատասխանատու հարաբերությունների կառուցումը։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայիթիում տիրող իրավիճակին և հայտարարել այս երկրի «ժողովրդին աջակցելու համար համակարգված գործողությունների շարունակման» անհրաժեշտության մասին։
Մինչ այս Նեդ Փրայսը հայտնել էր, որ Էնթոնի Բլինկենը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ զրույցում քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը և Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ դիվանագիտության համար նախադրյալներ չկան։