f

Անկախ

Գարիկ Կարապետյան․ «Եթե մրցակիցներս ուժեղ լինեին, ես կարող էի ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնել»


Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկների փայլուն ելույթների շնորհիվ Հայաստանի հավաքականը ճանաչվեց լավագույնը՝ հաշվարկում ունենալով 7 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ։
Մ20 տարեկանների պայքարում  96 կգ քաշային կարգում  երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 2-րդ տեղը գրաված թուրք մարզիկից առաջ անցնելով 27 կգ-ով։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ ցանկացած մրցաշարի մեկնում է միայն ու միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով։


-Շնորհավորում ենք աշխրահմասի պայքարում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան ենք անցել ողջ թիմով՝ 4 ուսումնամարզական հավաքի մասնակցելով։ Նպատակային մարզումներ ենք անցկացրել Մելիք Ղուկասյանի և Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ։ Մարզուներն իրենց արդյունքը տվեցին։
Մեկնել էի Ալբանիա՝ ոսկի նվաճելու նպատակով։ Չեմ կարծում, որ  որևէ մեկը գնում է 2-րդ կամ 3-րդ տեղի համար։ Ես գտնում եմ, որ եթե կա հաղթանակ, ապա դա առաջին հորիզոնականն է։


-Մրցահարթակում փայլեցիք՝ 27 կգ-ով շրջանցելով 2-րդ տեղը զբաղեցրած թուրք մարզիկին, որն ակնհայտ վատ  դրության մեջ էր և աչքի ընկավ անվայել պահվածքով։ Պատվո հարթակին երևաց նաև Ձեր վեհությունը։
-Ալբանիայում ամեն բան հրաշալի էր կազմակերծված, բավական լավ մարզիկներ էին հանդես գալիս։ Սակայն արդարության համար նշեմ, որ բուն մրցումներն իմ պատկերացրածից ավելի թույլ էին։ Եթե մրցակիցներս  ուժեղ լինեին, ես կարող էի շատ ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
Յուրաքանչյուր մրցաշար, յուրաքանչյուր առաջնություն փորձ է տալիս մարզիկին հաջորդ մրցումներում ավելի լավ, հանգիստ ու ճիշտ հանդես գալու համար։ Ուրախ եմ, որ նվաճեցի ոսկե մեդալ, կուտակածս փորձն էլ կկիրառեմ հաջորդ մրցաշարերում՝ հայրենիքս պատվով նորկայացնելու համար։
Միջազգային հարթակում մեծ է պատասխանատվությունը։ Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք մեր երկիկր պատվով ներկայացնելու համար։ Երբ հաղթում եմ, մեծ ուրախությամբ, հաղթանակած ծածանում եմ հայոց եռագույնը՝ հպարտ լինելով, որ հայ եմ։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակելու եմ ինտենսիվ ու նպատակային մարզումներս, առաջիկայում կարևոր մրցաշար է մեզ սպասվում։ 2023 թվականին Երևանում անցկացվելու է Եվրոպայի մեծահասկաների առաջնությունը, անչափ պատասխանատու և կարևոր ստուգատես։ Աստծո հաջողությամբ, եթե ստացվեց մասնակցել մեծահասկաների առաջնությանը, ամեն բան անելու եմ ազգիս պատիվը հայրենիքում բարձր պահելու համար։
 

Սպորտ ծանրամարտ Եվրոպայի առաջնություն Հայաստան ոսկե մեդալ Գարիկ Կարապետյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին