f

Անկախ

Փաշինյանը սկսել է վա բանկ խաղալ. REGNUM


Մոսկվան իրականում մնում է Անդրկովկասում կայունության ու խաղաղության երաշխավորը, բայց նա այնտեղ պետք է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներկայություն ապահովի, որպեսզի չվերածվի սոսկ օժանդակ բանակցային հարթակի։ Առավել ևս, որ նրա շրջադարձը դեպի Արևելք այդ տարածաշրջանը դարձնում է իրադարձությունների յուրօրինակ էպիկենտրոն, որտեղ, ուզես թե չուզես, կներգրավվեն Իրանն ու Թուրքիան։

Երբ հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի են ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու բանակցությունները նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար, հետևեց դրա արձագանքը Վաշինգտոնի կողմից։ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, մեկնաբանելով իրավիճակը, հանդես եկավ տարօրինակ թեզերով։ Նա հայտարարեց, որ ամերիկացիները «կողմնակից են Բաքվի և Երևանի խաղաղության բանակցությունների աջակցությանը», և որ նման հանդիպումների նախաձեռնությունը բխում է իրենցից։ Ընդ որում, Փրայսը հիշատակեց վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Այժմ, նրա խոսքով, Բաքուն և Երևանը «իրենք պետք է որոշեն՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն օգտակար կլինի իրենց համար ամուր խաղաղություն հաստատելու տեսանկյունից»։

Սա ակնարկ է այն մասին, որ առաջիկա հանդիպումը Սոչիում կարող է երկու կողմերի կամ նրանցից մեկի համար անօգուտ լինել։ Մինչ այս ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ հանդես չի եկել երկրորդ ղարաբաղյան պատերազմին վերջ դրած 2020 թ. նոյեմբերի 9-ի հաշտության համաձայնության դեմ և Ռուսաստանի մասնակցությամբ հետագա պայմանավորվածությունների դեմ, այդ թվում և երկու երկրների սահմանազատման և տարածաշրջանում հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ։ Եվրասիայի յուրաքանչյուր այլ կետում հազիվ թե նման բան տեղի ունենար։

Բայց հետագայում հենց Վաշինգտոնը Եվրամիության ձեռքերով, հիմնականում հենվելով Հայաստանի վրա, բռնեց  հակամարտող կողմերի հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը խլելու ուղին։ Փաստորեն հրապարակային տարածությունում բավական գրգռող իրավիճակ է ստեղծվել։

Մինչ այս Վաշինգտոնը և Բրյուսելը հատուկ ղարաբաղյան կարգավորման նախագիծ չունեին։ Թեպետ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ եղած ժամանակ Վաշինգտոնում շրջանառվում էին լուրեր Կոսովոյի օրինակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորության մասին։ Հիմա հայկական պարբերականներում հայտնվել է տեղեկություն Բաքվի և Երևանի միջև այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթղթի (կամ հռչակագրի) մասին։

Այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հանվում է բանակցությունների օրակարգից, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։ Դա Փաշինյանի սկսած գործընթացի (իրեն քաղաքական ժառանգություն մնացած ղարաբաղյան կարգավորման քաղաքական-դիվանագիտական ստատուս քվոյի վերացման) տրամաբանական ավարտն է։ Ինչպես գրում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի վարչապետին նախորդած բոլոր ամենաբարձրաստիճան պաշտոնյաները «դիտարկել են և՛ զիջումների հնարավորությունը, և՛ միջազգային կապերի բազմազանեցումը, և՛ բավական բարդ բախումներ են եղել Մոսկվայի հետ»։ Բայց Փաշինյանը վա բանկ է խաղում՝ հարվածի տակ դնելով իրեն թե՛ արտաքին, թե՛ ներքին պարագծերով։ Մեղադրվելու է յուրաքանչյուր սխալի համար։ Ալիևին հետևելով՝ նա հայտարարեց, որ մինչև այս տարվա վերջը կարող է ստորագրվել երկու երկրների խաղաղության պայմանագիրը, ինչը ենթադրել է տալիս, որ այդպիսի փաստաթղթի նախագիծ արդեն գոյություն ունի։ Բայց ո՞վ և ե՞րբ է դա պատրաստել։ Մոսկվան հայտարարում է սոսկ Բաքվին և Երևանին փոխանցած ինչ-որ առաջարկությունների մասին։ Այդ կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամմեդովը պնդում է, որ «Ռուսաստանի առաջարկած խաղաղության պայմանագրի նախագիծը ձեռնտու չէ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար»։ Ինչո՞ւ։

Մի  այլ  ադրբեջանցի փորձագետ՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը կարծում է, որ Մոսկվան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել «անորոշ ժամկետով»։ Դա պարադոքսային պնդում է, չէ՞ որ Երևանից ելած սկզբնական եվրոպական նախաձեռնությունը հիմնված էր այն պնդումների վրա, որ անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որի օրակարգում առկա է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։  Եթե Փաշինյանը պատրաստ է Ալիևի հետ երկկողմ երկխոսության մակարդակով ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա Պուտինի միջնորդական առաքելությունը իմաստը կորցնում է։ Այդ դեպքում, ինչպես գրում են հայ քաղաքագետները, վարչապետի համար Սոչիում հանդիպումն ու բանակցություններն ընդամենը հնարավորություն են «ստուգելու ժամացույցները»  Բրյուսելում Ալիևի ու Փաշինյանի հերթական գագաթնաժողովի նախօրեին, ինչը կդառնա արևմտյան դիվանագիտական ազդեցության տակ նրանց  բռնած մրցուղու շարունակությունը։ Հետևաբար Պուտինի բոլոր միջնորդական ջանքերը կմնան փակագծերում։

Այլ հարց է, եթե Մոսկվան Սոչիում ներկայացնի խաղաղության պայմանագրի իր տարբերակը և բոլոր սուր հարցերի լուծման հայեցակարգը հաղորդակցությունների ապաշրջափակման, երկու երկրների պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների առաջընթացի հետ կապված դեռևս գոյություն չունեցող արևմտյան ձեռքբերումների խորապատկերում։ Մոսկվան իրականում մնում է Անդրկովկասում կայունության ու խաղաղության երաշխավորը, բայց նա այնտեղ պետք է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներկայություն ապահովի, որպեսզի չվերածվի սոսկ օժանդակ բանակցային հարթակի։ Առավել ևս, որ նրա շրջադարձը դեպի Արևելք այդ տարածաշրջանը դարձնում է իրադարձությունների յուրօրինակ կենտրոն, որտեղ, այսպես թե այնպես, կներգրավվեն Իրանն ու Թուրքիան։ Առաջիկայում լուրջ որոշումներ են լինելու։

 Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝  ИА REGNUM

Նիկոլ Փաշինյան ԱՄՆ Ռուսաստան Հայաստան Ստանիսլավ Տարասով

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին