f

Անկախ

Մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը


Երևանում մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը։ Իր ձևափաչով բացառիկ այս համաժողովը կազմակերպել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (“Global to Local Armenia") հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) հոկտեմբերի 29-30-ը։ Համաժողովին հրավիրված են փորձառու մասնագետներ, որոնք քննարկում են սոցիալական արդարության խնդիրը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համաժողովի բացման արարողությանը ողջունեց բոլոր մասնակից ուսուցիչներին։

«Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ չնայած բազմազբաղ լինելուն, դուք ձեր հանգստի ժամանակը հատկացրել եք այս կարևոր խնդիրների քննարկմանը, որոնք վճռորոշ են մեր ապագայի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ պատրաստակամության համար»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական արդարությունը շատ բազմաշերտ երևույթ է, որին կարելի է մոտենալ տարբեր կողմերից, և այս համատեքստում ոլորտին առնչվող խնդիրներն իրենց ազդեցությունն ունեն կրթական պրոցեսների վրա։

Անդրեասյանի խոսքով՝ ինքը շատ հետաքրքրված է եղել այս թեմայի ուսումնասիրությամբ որպես ուսումնասիրող։ «Այստեղ հանդես գալով նախարարության անունից պետք է ասեմ, որ մեր անելիքն է հասկանալ՝ ինչքանով են մեր քաղաքականությունները սոցիալապես արդար։ Բազմաթիվ անելիքներ կան այս առումով։ Մենք կարիք չունենք իրականությունը թաքցնելու, միասին պետք է լուծենք առկա խնդիրները։ Բոլոր ուղղություններով ունենք անելիքներ»,-հավելեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ այս օրերին ուսուցիչները շատ գիտելիքներ ձեռք կբերեն և բարեհաջող քննարկումներ կանցկացնեն։

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանի գրասենյակի կրթական ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանն ընդգծեց՝ գաղափարն ունենալ նման համաժողով, միջավայր, որտեղ կքննարկվի սոցիալական արդարության մասին, մեկ տարվա կյանք ունի։ Նա իր ելույթի խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին։

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր համաժողովում մանավանդ Հայաստանի համար ոչ հեշտ ժամանակներում։ Այսօրվա մարտահրավերների հետ միասին պետք է շարունակենք կրթել ապագա սերունդը, որպեսզի նոր սերունդն ավելի մեծ հնարավորություններ ունենա խաղաղ և արժանապատիվ կյանքով ապրել։ Եվ այս իմաստով ուսուցիչների դերը շատ կարևոր է»,-նշեց Global to Local -ի հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը։

Ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին ։

Համաժողովին մասնակցությունն անվճար է։ Մասնակցում են ավելի քան 100 ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ և ներկայացուցիչներ։ Համաժողովը վարում է մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանը։

Համաժողովին ելույթ կունենան 30 բանախոսներ, որոնց թվում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության բաժնի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանը, ԵՊՀ դասախոս, հաղորդակցության և կրթության հարցերով փորձագետ Անի Կոջոյանը, PH International Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանը, Դիեգո Պորտալես համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի ասպիրանտ Տաթեվիկ Մկրտչյանը, «Փոփոխություների թատրոն»-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կրթական և մշակութային ծրագրերի գծով մասնագետ Հասմիկ Միքայելյանը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի  իրավահավասարության հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանը, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գեվորգյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արա Ղազարյանը, «Սիջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ, ուսուցիչ Զեմֆիրա Քալաշյանը, Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանը, Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչներ Կարեն Նազարյանը և Սիփան Հայրապետյանը, «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։ Ելույթներով հանդես կգան նաև կազմակերպիչ կողմերը։

 

դպրոց

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին