f

Անկախ

Ամեն մեկն իր փայն է ուզում Հայաստանից այս իրավիճակում. Իշխան Սաղաթելյանը՝ Տոյվո Կլաարի այցի մասին


Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է հաստատել դա Սոչիում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին:

«Սա նշանակում գնալ Բրյուսել, ասել մեկ բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում մի ուրիշ բան, ու երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոններ մրցակցության ու հակասությունների մանրադրամ: Գիշերը «Հայկական ժամանակով» այլ բան գրեց, կեսօրին Թվիթերով այլ բան ասեց,  երեկոյան վստահ եմ՝ մեկ այլ բան է ասելու, գնալու է փակ սենյակում էլ լրիվ ուրիշ բան ասի: Սա է գավառական ժուլիկությամբ երկիրը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների մանրադրամ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ամեն մեկն իր փայն է ուզում Հայաստանից այս իրավիճակում: Հայաստանը բանակցություններում պետք է հանդես գա հայկական օրակարգով, մի տարբերակ, որը հայկական պետականության գոյությանը չի վնասիՆիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցությամբ ծրագիրը Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորուստ: Նրանք, ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, հայ ժողովրդի դավաճարններ են»:

Նա հայտարարեց, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, դեմ չեն բանակցություններին, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. «Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման գնով, Արցախը կորցնելու գնով: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ խրամատներում այս պահին կան հայ զինվորի դիակներ, այդ թվում բուժքույրի դիակ, դու այդ պայմաններում գնում ես Ալիեւի ու Էրդողանի հետ սիլիբիլի ես անում, խոսում խաղաղության մասին: Դրա համար էլ այսօր որեւէ մեկը մեզ չի հարգում»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին