f

Անկախ

Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են. Անդրանիկ Միհրանյան․News.am


Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են։ News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։

«Ո՞վ է ուզում այդ միջանցքը։ Այդ միջանցքը կտրելու է Հայաստանն Իրանից, եւ Հայաստանը կորցնելու է սեփական տարածքի վերահսկողությունը։


Ես կարդում եմ Օվերչուկի փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ այդ միջանցքը կառուցվելու է՝ Իրանով Հայաստանի շրջանցմամբ, եւ արդեն կառուցվում է։ Այդ դեպքում ես հարց ունեմ. իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետք Զանգեզուրի այդ միջանցքը Հայաստանով։

Իբր դա լինելու է Հյուսիս-Հարավի մի մասը։ Ի՞նչ կապ ունի այդ միջանցքը  Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։ Հյուսիս-Հարավն այլ ուղղություններով արդեն կա։ Եթե այդտեղ ինչ-որ բան պետք է անել՝ դա վրացական երկաթուղու մի կտորն է։ Վրաստանն արդեն քանի տարի պատժում է ոչ թե Աբխազիային, ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանին։ Եթե այդ մարդիկ Երեւանում լավ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, թող ճնշում գործադրեն Վրաստանի վրա, որպեսզի բացեն երկաթուղին։

Ի՞նչ է զանգեզուրյան միջանցքը։ Ո՞վ է դրանով շահագրգռված։ Ես ոչ մի շահագրգռություն եւ այդ ճանապարհի ոչ մի օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի համար, ոչ մի հետաքրքրություն եւ օգուտ չեմ տեսնում նաեւ Հայաստանի համար։ Միայն երկու երկիր է շահագրգռված դրանով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։

Ի՞նչ է՝ մենք աշխատելու ենք բարելավել իրավիճակը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել մեծ Թուրանի պլանի իրականացմա՞ն համար։ Չէ, չէ մի՛»,- նշել է Միհրանյանը։

Անդրանիկ Միհրանյան Զանգեզուրի միջանցք

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին