f

Անկախ

ՌԴ-ն սկսել է գիտակցել, որ չէր կարելի մեզ հետ վերաբերվել «հայերը փախչելու տեղ չունեն» սկզբունքով. Խոսրով Հարությունյան․ news.am


Ռուսաստանի նախագահն իր երեկվա խոսում, մեծ իմաստով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թողեց բացառապես Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե իրենք ՀՀ-ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով:

«Նա պարզ ասաց՝ ընտրությունը ձերն է, մենք ձեր ընտրության հետ կհաշտվենք: Այլ հարց է, որ այսօրվա իրավիճակում նման մեկնբանությունները որքանով են հույս ներշնչում, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ապագան կարող է քիչ, թե շատ լինել հասկանալի, ընկալելի: Մի բան պարզ է, որ Արցախի ֆիզիկական գոյությունն այսօր պայմանավորված է բացառապես ռուսական խաղաղապահների ներկայությամբ: Ակնարկը հետեւյալն էր՝ եթե ՀՀ իշխանությունները որոշել են ձեռքները լվալ Արցախից, եթե Հայաստանի ժողովուրդը գտնում է, որ Արցախը ինչ-որ կարգավիճակով պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, ես ի՞նչ պետք է անեմ: Սա է իրողությունը:


Ես հիացած չեմ Հայաստանի հանդեպ ՌԴ վարած քաղաքականությամբ, բայց այդւոհանդերձ, մենք մեր մեջ պետք է փնտրենք բոլոր խնդիրների լուծումները: Եթե ՀՀ իշխանություններն իրավամբ ասում են, որ ցավոք, 44-օրյա պատերազմից հետո այլեւս որեւէ ռեսուրս չունենք Արցախի անվտանգության պատասխանատվությունն ստանձնելու, նման բանաձեւման պատասխանը այլ, քան երեկ հնչեցրեց ՌԴ նախագահը, չէր կարող լինել: մենք չենք կարող անընդհատ ուրիշներից բան պահանջենք՝ ոչինչ չանելով»,-ասաց նա՝ բացառելով, որ Արցախը որեւէ տարբերակով կարող է խաղաղ գոյակցել Ադրբեջանի հետ այդ պետության կազմում:

Խոսրով Հարությունյանի խոսքով, երեկ Պուտինն ասաց՝ գնացեք ընտրություն կատարեք, ընտրությունը ձերն է. «Վաշինգտոնը Հարավային Կովկասում լրջագույնս, գլխավոր դերակատարումը ստանձնելու կուրս է վերցրել: Ուզում է դառնալ գլխավոր մեդիատորը, որը պատրաստ չէ իր ազդեցությունը որեւէ մեկի հետ կիսել՝ ոչ Թուրքիայի հետ, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ: Դրան նպաստող պայմաններ էլ կան՝ ՌԴ-ի ազդեցության նվազումը: Արեւմուտքը դա օգտագործում է եւ չի կանգնելու այդ ճանապարհին: Հետո թե ում կպատվիրակի իր այդ դերակատարումը տարիներ անց, դժվար է ասել:

Սա նաեւ Ռուսաստանի խնդիրն է, այնպես չէ, որ կարող են ասել՝ հայեր, գնացեք դուք մտածեք: Ռուսաստանն էլ մտածելու բան ունի: Արդյոք Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերը այս տարածշրջանում, որին ամեն ինչում ընդառաջում են: Ռուսաստանը Հայաստանից ավելի վստահելի ռազմավարական գործընկեր չի կարող ունենալ: Ռուսաստանն ուշացումով սկսել է գիտակցել, որ հայերի հանդեպ չէր կարելի վերաբերվել «հայերը փախչելու տեղ չունեն» սկզբունքով: Դա կործանարար էր»,-ասաց նախկին վարչապետը:

Խոսրով Հարությունյան Արցախ Ռուսաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին