f

Անկախ

Նախագիծ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու վերաբերյալ


ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունման  անհրաժեշտությունը  պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների տնօրենների իրավասությունների շրջանակը: Համաձայն օրենքի 12-րդ հոդվածի` պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ըստ առաջարկվող նախագծի հիմնավորման՝ գործող կարգով հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության համար հիմք են հանդիսացել հավաստագրի առկայությունը և կառավարման խորհրդի կողմից անցկացված ընտրությունը:  Տնօրենների ընտրության կարգը ներդրվել է 2010 թվականին՝ որպես տնօրեն դառնալ ցանկացողների համար որոշակի որակական նվազագույն պահանջների սահմանման և վերջիններիս նախնական ընտրության գործիք: Կարգի շուրջ 12 տարվա գործարկման արդյունքում կառավարման արդյունավետության և կրթության որակի բարելավման առումով էական արդյունք չի արձանագրվել:

Գործող կարգավորումներով հավաստագրված անձը տնօրենի ընտրության, նշանակման գործընթացին մասնակցելիս ներկայացնում է իր կազմած զարգացման ծրագիրը (երբեմն դրանք նաև կրկնություններ և արտատպումներ են լինում): Տնօրենի պաշտոնի հավակնորդը կառավարման խորհրդի որոշմամբ ընտրվում է հաստատության տնօրեն, սակայն շատ դեպքերում երկրորդական պլան են մղվում կարևոր բաղադրիչները, որոնցից են, օրինակ, կառավարչական հմտությունների արդյունավետության արդյունքում արձանագրված ցուցանիշները (նախորդ զարգացման ծրագրի կատարումը, կրթության որակի բարձրացմանը միտված ցուցանիշները և այլն):

Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնավարման շարունակականությունն ապահովել զարգացման ծրագրի կատարողական ցուցանիշների հիման վրա՝ հրաժարվելով ներկայում հավաստագրման վկայականի առկայության հիմքով և դպրոցի խորհրդի որոշմամբ մրցույթի անցկացումից:

Նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տնօրենին տրվելու է պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն, որը հիմք կհանդիսանա նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու  հինգ տարով: Հաջորդաբար մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհրդին կներկայացնի ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր առաջարկած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Ատեստավորման իրականացում

Ատեստավորվող տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվում են՝ ըստ զարգացման ծրագրի բաղադրիչների.

հաստատության գործունեությունը.

իրավիճակի վերլուծությունը. ուժեղ և թույլ կողմերը.

նպատակների և խնդիրների սահմանումը.

սահմանված նպատակների և խնդիրների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.

պատասխանատուները.

արդյունքների գնահատման չափանիշները.

ռիսկերը.

գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները և նյութատեխնիկական պարագաները։

Բաղադրիչների գնահատման համար սահմանվում է չորս վարկանիշ.

«Արդյունավետ» - 9-10 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հետևողականորեն իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները, արձանագրել սահմանված վերջնարդյունքների կատարումը և դրանց առնվազն 20 տոկոսի դեպքում ապահովել գերազանցող ցուցանիշներ: Արդյունավետ վարկանիշը նշանակում է, որ կատարումը գերազանց է, տնօրենն այս բաղադրիչով լավագույնն է:

«Զարգացնող» - 7-8 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, երբ նա հիմնականում իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու գործառույթները: «Զարգացնող» վարկանիշը նշանակում է, որ կատարողականը գոհացուցիչ է, սակայն ոլորտների առավելագույնը 20 տոկոսը կատարելագործման կարիք ունի:

«Բավարար» - 4-6 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առնվազն 60 տոկոսը, սակայն կա արդյունքների էական բարելավման կարիք: Տնօրենին կարող է առաջարկվել բարելավել մասնագիտական կարողությունները` մասնակցելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ նախարարության կողմից երաշխավորված տնօրենի մասնագիտական զարգացման դասընթացներին: Նրան կարող է առաջարկվել նաև իրականացնել նախարարության կողմից մշակված բովանդակությամբ և ժամանակացույցով բարելավման ծրագիր:

«Ոչ արդյունավետ» - 0-3 միավոր գնահատվում է տնօրենի աշխատանքը, եթե նա իրականացրել է զարգացման ծրագրով սահմանված նպատակների ու գործառույթների առավելագույնը 59 տոկոսը: Ցուցաբերած այս կատարումը պահանջում է միջամտություն: Ոչ արդյունավետ վարկանիշը ցույց է տալիս, որ զարգացման ծրագրով սահմանված գործառույթների կատարողականն անբավարար է, և աշխատանքում պահանջում է զգալի բարելավում: Ոչ արդյունավետ վարկանիշը կարող է հիմք հանդիսանալ տնօրենին չատեստավորելու համար։

Շահագրգիռ կառույցները և մանկավարժները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

ԿԳՄՍ նախարարություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին