f

Անկախ

Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ. Վազգեն Մանուկյան


Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետեւյալն է. իրենք ասում են, որ ՌԴ-ն մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին եւ Թուրքիային թշնամի ես համարում: Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է:  Եվ դրանից հետո անտրամաբանական հետեւություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Իրենք ասում են՝ չէ, այդ դեպքում Արեւմուտքը կգա, այդտեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն ձեւի ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահեր առաջ տանելու մեջ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի արանքում. «Բայց վերջիվերջո, իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստաի՞, թե՞ Արեւմուտի հետ: Ռուսաստանի հետ, որովհետեւ այն ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ: Նա ուզում է Թուրանական մեծ պետություն կառուցել եւ իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը, ուշ, թե շուտ, բախում է լինելու Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Թուրքիան դառնում է Արեւմտյան: Իսկ Արեւմուտքին այս տարծաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որդու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ: Դա ակնհայտ է: Եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում:

Ընդհանրապես, քաղաքականության մեջ պետք է ուժերի բալանս լինի, շատ լավ կլինի, եթե դու դաշնակցություն ունենաս տարբեր երկրների հետ, որոնց մեջ էլի կա  հակասություն: Այդ դեպքում դու էլի ազատ կլինես, բայց եթե դու կախված ես լինելու Թուրքիայից, էլ ի՞նչ ազատություն, ի՞նչ սուվերենություն»,-ընդգծեց նա:

Հայաստան Վազգեն Մանուկյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին