f

Անկախ

3-4 տարվա ընթացքում պրակտիկորեն հնարավոր չի շտկել այն վնասը, որ հասցվել է Հայաստանին 25-30 տարվա ընթացքում․ Զարեհ Սինանյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամեն ինչում մեղադրում է նախկիններին, մի քիչ էլ՝ «Հրապարակին», որը, իր կարծիքով, պաշտպանում է նախկիններին, որոնց պատճառով այդքան մարդ է արտագաղթել երկրից։ Պարզ է, որ մարդը նախկինների ժամանակ թերթ չի կարդացել, առավել եւս՝ «Հրապարակ», եւ չգիտի, որ ինքը՝ Գլենդեյլի նախկին քաղաքապետն է սերտորեն աշխատել ՀՀ իշխանությունների հետ, իսկ «Հրապարակը» միշտ քննադատել է նրանց։

Բայց նա չի կարողանում ասել նաեւ, թե նախկինների պատճառով արտագաղթածներն ինչու հիմա չեն վերադառնում հայրենիք։ Սինանյանի հայաստանյան գիտակցական կյանքը թերեւս սկիզբ է առել 2018-ից, նա տեղյակ չէ՝ ինչ է կատարվել նախկինների օրոք, երբ, ի դեպ, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված չէր, հազարավոր զոհեր չէինք տալիս, եւ Արցախն էլ հանձնված չէր։
Մեր զրույցը սկսվեց նրանից, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, սփյուռքի մեր այլ հայրենակիցներին Հայաստանի իշխանությունների կողմից persona non grata հայտարարելու փաստին։ Օրինակ՝ հուլիսին արգելվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան եւ ոչ միայն։

«Ընդհանրապես, persona non grata-ի ինստիտուտը մի քիչ խորթ է ինձ համար՝ անցյալիս հետ է կապված, այս իմաստով՝ մի քիչ ամերիկյան լիբերալ սկզբունքներից դուրս գալով, բայց ես հասկանում եմ, որ ինչ-որ հետեւանքներ պիտի լինեն, հասկանո՞ւմ եք, էդ պետական պաշտոնյաների դեմ կոպիտ, հաճախ՝ գռեհիկ գործողությունների արդյունքում։ Մարդիկ պիտի հասկանան, որ ինչ-որ նորմեր կան, որոնք չի կարելի խախտել»,- ասաց Զարեհ Սինանյանը։

- Մի կողմից՝ խոսքի ազատության ու դեմոկրատիայի մասին է խոսվում, մյուս կողմից՝ այս իշխանությունները չեն հանդուրժում իրենց հասցեին արված անգամ ամենաաննշան քննադատությունը։

- Վարչապետի մեքենայի վրա ձու նետելը խոսքի ազատության հետ ի՞նչ կապ ունի։ Եթե ես գնում եմ Միացյալ Նահանգներ, հանրային հանդիպում ունեմ, ու մի խումբ երիտասարդներ մտնում են ու պարզապես խուլիգանություն են անում եւ դուրս են գալիս․․․

- Դուք կարծում եք՝ այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, Դուք կամ ձեր մյուս թիմակիցները որեւէ բանով չե՞ք արժանացել այդ վերաբերմունքին։

- Փաստորեն, ասում եք՝ ինչ-որ բան կարելի է անել, որի հետեւանքում կարելի է արժանանալ ինչի ուզես։ Կներեք, ես ոչինչ չեմ արել, այո, միանշանակ կասեմ՝ ես ոչ մի բան չեմ արել, որպեսզի արժանանամ էն խուլիգանական ակտերին, որոնք հայ երիտասարդաց Դաշնակցությունը կազմակերպել է էստեղ-էնտեղ։

- Բայց Նիկոլ Փաշինյանը գուցե արել է, չէ՞։

- Չի արել, ի՞նչ է արել։

- Մարդիկ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս զոհերի, կորուստների, տարածքների հանձնման համար եւ ինքն է տանում մեր երկիրը կործանման։

- Տեսեք, կան որոշ մարդիկ, որոնք էդպես են համարում, չէ՞։ Հետո՝ կա մի ջախջախիչ մեծամասնություն, որոնք էդպես չեն համարում։ Եվ հիմա կասեք՝ որտեղի՞ց գիտեմ ջախջախիչ մեծամասնության մասին, որովհետեւ ընտրություններն ամեն ինչ պարզ են դարձնում։ Հիմա ինչ ա որ ինչ-որ մարդիկ ինչ-որ կարծիք ունեն, նշանակում է, որ իրենք կարող են ձո՞ւ նետել մեքենայի վրա, կամ դա նշանակում է, որ իրենք կարող են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի վրա ջո՞ւր շփել Կոնգրեսի շենքում։ Հասկանո՞ւմ եք, նորմեր կան, որոնք չի կարելի խախտել։

- Ձեր ասած այդ «ջախջախիչ մեծամասնությունը» կազմում է Հայաստանի բնակչության ընդամենը 20-25 տոկոսը, ամբողջ սփյուռքի հայության շատ ավելի փոքր տոկոսը։

- Հա, բայց ո՞վ ասաց, որ սփյուռքում նման ջախջախիչ մեծամասնության կարծիք կա, ո՞վ ասաց տենց բան։ Էնտեղ կա ինստիտուցիոնալ մի հատ կառույց, էն էլ՝ ամբողջ կառույցը չի, էդ կառույցի մի մասն ա՝ Դաշնակցությունը, որտեղ շատ առողջ երեւույթներ կան։ Արեւմտյան ափում հիանալի Դաշնակցություն կա։

- Դաշնակցականները մտածում են, որ իրենց թիմակիցները Հայաստանում մեկնել են ռազմաճակատ, զոհվել են, եւ իրենց թափած արյունը գին չի ունեցել, նախկինում՝ 1991-94 թթ․ արցախյան պատերազմում իրենց պահած հողերն այսօր հանձնվել են թշնամուն։

- Սխալ եք կարծում։ Ես էլ հակառակը կասեմ՝ իրենց հանձնած հողերը։ Իրենք 25 տարի եղել են տարբեր կոալիցիաների անդամ, էդ կոալիցիաները եղել են գողության, թալանի, Հայաստանի դատարկման տարիներ։ Էդ տարիների ընթացքում կրիտիկապես Հայաստանը թուլացել ա, որի արդյունքում մենք ունեցանք 2020 թվականի պատերազմը։

- Ինչպե՞ս է թուլացել, երբ ադրբեջանցի գնդապետն է խոստովանել, որ Հայաստանը 30 տարի ունեցել է զինված բանակ, եթե քաղաքական որոշում չլիներ, Հայաստանին չէին կարողանա հաղթել։

- Ես հիմա չեմ քննարկելու էն հարցը, որ 25 տարվա ընթացքում մեկուկես միլիոն մարդ Հայաստանից հեռացել է, որ օլիգարխիատը կործանել է մեր տնտեսությունը, եւ այն պարզապես չի զարգացել տասնամյակներով։

- Իսկ վերջին չորս տարում այդ մեկուկես միլիոնից գոնե կես միլիոնը վերադարձե՞լ է Հայաստան։

- Վերադարձելը ո՞րն ա, դուք հանել եք երկրից, հիմա ասում եք՝ վերադարձե՞լ է։

- Մենք՝ ո՞վ։

- Ներեցեք, ո՞ր կայքից եք Դուք։

- Ես «Հրապարակ» թերթից եմ, ու մենք միշտ քննադատել ենք բոլոր իշխանություններին, այդ թվում՝ նախկին իշխանություններին, ու երբեք չենք արդարացրել իշխանությունների սխալները։

- Տեսեք, մի բան ա՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ խուճապահար փախչեն երկրից, հետո մի բան ա՝ շուռ գալ ու հաջորդին մեղադրել։

- Ինչի՞ց են խուճապահար փախել։

- Բա էդ մեկուկես միլիոն մարդ որ հեռացել ա, լավ կյանքի՞ց ա հեռացել։ Հեռացել ա, որովհետեւ շա՞տ լավ էր Հայաստանում։

- Նրանց մեծ մասը 90-ականների ծանր տարիներին են հեռացել, երբ ՍՍՀՄ-ը փլուզվել էր, գործարանները համատարած փակվում էին, ճգնաժամ էր։

- Եվ դրանից հետո ոչ մեկը հետ չի եկել, ու շարունակվել է արտագաղթը։ Կներեք, էլի, էդ ամեն ինչն իմ աչքի առաջ է եղել։ Վերջին տարիներին նույնիսկ Արցախից էին փախչում գալիս Միացյալ Նահանգներ։ Աքսիոմատիկ իրականությունները պետք չի վիճարկել էստեղ, անիմաստ է։

- Հիմա քանի՞սն են վերադարձել Արցախ ու Հայաստան։

- Ի՞նչ կապ ունի հիմիկվա վերադարձը։

- Դուք եկել եք՝ ինչո՞ւ արտագաղթը չի կանխվում, ներգաղթ չեք կարողանում ապահովել։

- Դուք խառնում եք երկու բան՝ էն կազմակերպությունը, որի մասին խոսում եք, եւ էն կառավարության, որի պատճառով մարդիկ հեռացել են Հայաստանից։ Հիմա Դուք ասում եք՝ ձեր ժամանակ ո՞վ ա հետ եկել։ Ի՞նչ կապ ունի։ Դուք հանել եք արդեն էդ մարդկանց երկրից։

- Բայց վիճակագրություն կա, որ ձեր օրոք ավելի մեծ թվերով են մարդիկ գնացել երկրից։ Հիմա դուք թվեր ասեք՝ քանի՞սն են վերադարձել։

- Ես հետ վերադարձնելու որեւէ պարտավորվածություն չունեմ, որովհետեւ մեզ վրա չի դրված գործառույթ, որ, գիտե՞ք ինչ, դուք անցնում եք իշխանության, որպեսզի հայությունը վերադառնա։ Մենք ուզում ենք, որ դա լինի, բայց դուք ֆանտաստիկա եք ուզում։

- Բայց դուք նման լոզունգներով եք եկել իշխանության, որ պետք է ներգաղթ ապահովեք։

- Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար։

- Ե՞վ։ Մարդիկ այսօր Հայաստանից հեռանում են ոչ միայն սոցիալական խնդիրների, նաեւ անարդարության, անարդար հետապնդումների պատճառով։

- Լավ, էլի։ Դուք ասում եք, որ տենց ա, ես էլ ասում եմ, որ տենց չի։ Տենց չի, երբեք Հայաստանն էնքան արդար չի եղել, ոնց որ էսօր։

- Բազմաթիվ ռեպորտաժներ կան օդանավակայանից, թե ինչպես են հեղափոխությունը պաշտպանած մարդիկ, ովքեր հույսով 2018-ին դուրս էին եկել փողոց ու մերժում էին Սերժին, այսօր հիասթափված հեռանում են, որովհետեւ ասում են՝ նախկինում ավելի լավ էին ապրում, հիմա սխալվել են՝ գնում են։

- Որովհետեւ 3-4 տարվա ընթացքում շտկել էն ահավոր վնասը, որ հասցվել է Հայաստանին 25-30 տարվա ընթացքում, պրակտիկորեն հնարավոր չի։

- Վերջին 4 տարում ավելի քի՞չ վնաս է հասցվել մեր երկրին, քան նախորդ տարիներին։ Մենք այսօր Հայաստանի ինքնիշխանության կորստի առջեւ ենք կանգնած։

 - Ձեր շնորհիվ։

- Մեր՝ ո՞ւմ։

- «Հրապարակն» ո՞ւմ է պաշտպանում։

- Ոչ մեկի, արդարությունն է պաշտպանում։ Նախկինում ո՞ւմ էր պաշտպանում, երբ քննադատում էր նախորդ իշխանություններին։

- Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, շնորհակալություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Զարեհ Սինանյան Հայաստան հարցազրույց

«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Ավելին
Ավելին