f

Անկախ

Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին. երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք արձագանքի առումով. Զախարովան ՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելու մասին


Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ այս որոշումների դրդապատճառների առնչությամբ պատասխան ստանալու համար պետք է դիմել համապատասխան երկրի իշխանություններին:

«Մենք այս տեղեկություններն ընդունել ենք տարակուսանքով: Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին՝  հաստատման և պարզաբանման համար: Այսինքն, մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք և պաշտոնապես դիմել ենք՝ խնդրելով բացատրել արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հաստատման դեպքում, ելնում ենք նրանից, որ սա դժվար է բնութագրել մեր երկրների դաշնակցային հարաբերություններին համապատասխանող բարեկաման քայլ: Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք հետագա քայլերի և արձագանքի առումով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ թե՛ Զատուլինը, թե՛ Սիմոնյանը ունեն անձնական կարծիք, սակայն հրապարակավ միշտ հանդես են եկել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին և որ ինքը նրանցից այլ բնույթի հայտարարություններ չի լսել:

«Ուստի չէինք ցանկանա, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը, սեպ խրել Մոսկվա-Երևան հարաբերություններում, հորինվեին նման արհեստական պատճառներ»,- շեշտել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Ավելի ուշ ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն ևս արգելվել է։

Մարիա Զախարովա Կոնստանտին Զատուլին Աշխարհում ՌԴ ԱԳՆ Մարգարիտա Սիմոնյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին