f

Անկախ

Կսիրե՞ն ամերիկացիները Հայաստանին ինչպես մերձավորի. REGNUM


ԱՄՆ-ն Անդրկովկասում, Ռուսաստանին դնելով Բաքվի և Երևանի առջև անբարենպաստ լույսի ներքո, կարող է առաջ մղել Թուրքիային՝ հակամարտող կողմերին հաշտեցնելով իր համար ձեռնտու պայմաններով։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրան պետք է խուսափել նման սցենարից, որպեսզի պահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում և ապահովի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական գործերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։ Ինչպես հաղորդում է ԱԽ մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են Երևանի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման օրակարգը։ Դա բարձր մակարդակով հայ-ամերիկյան շփումների շարունակությունն է։ Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստան են այցելել ամերիկյան բարձրաստիճան գործիչներ, այդ թվում և Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին։ Նշենք նաև այն, որ Գրիգորյանը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ։ Նա եղավ ԿՀՎ/ ЦРУ-ի շտաբ-գրասենյակում, ինչպեփս նաև Պենտագոնում։ Այցի շրջանակներում մասնակցեց եռակողմ հանդիպման ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու Ջեյք Սալլիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Այդ կապակցությամբ թուրքական Sabah պարբերականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, պնդում է, որ Գրիգորյանի և Սլոթի հեռախոսազրույցում գլխավոր ուշադրությունն ուղղված է եղել Բաքվի և Երևանի խաղաղության բանակցություններին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Ընդ որում, ամերիկյան կողմը օրակարգ նոր հարցեր չի մտցրել, բայց, ի տարբերություն նախորդ ժամանակներին, աջակցել է Երևանի՝ հարևանների հետ հարաբերություններն ամեն գնով բարելավելու պատրաստակամությանը, այդ թվում և միակողմ կարգով և գլոբալ զիջումների հաշվին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» և Բաքվի հետ հաշտության համաձայնություն կնքելու անհրաժեշտության մասին։ Այժմ, ըստ ամենայնի, նա Մոսկվայից անկախ միջավայր է ձևավորում, որպեսզի նոր «հնարավորությունների պատուհան» բացի Ադրբեջանի հետ կարգավորման հարցում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ինչպես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, «Վաշինգտոնը փոխում է համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային շրջանում», բայց այնպես, որ «ամուր խաղաղությունը տարածաշրջանում արտացոլի Երևանի շահերը, ոչ թե միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի»։ Ի դեպ, ենթադրությունը, թե իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի սցենարով, արտահայտեց նաև վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միաժամանակ ԱՄՆ-ն կարծում է, որ նախկին ղարաբաղյան օրակարգն իսպառ հնացել է և այժմ տարածաշրջանն ապրում է միանգամայն նոր իրողություններով։ Բայց հենց այս առումով նկատվում են նոր կարևոր նրբերանգներ։

Ամերիկյան պարբերականներում հայտնվել է տեղեկություն Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթղթի (կամ հռչակագրի) մասին։ Պնդում են, որ մոտ ժամանակներս Փաշինյանը հրապարակավ կհայտարարի Բաքվի հետ մեծ պայմանագիր կնքելու և սահմանազատման գործընթացի ավարտման մասին։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հանվում է բանակցությունների օրակարգից։ Լեռնային Ղարաբաղի հայերը կսահմանվեն որպես այն ազգային փոքրամասնություններից մեկն Ադրբեջանում, որոնց վրա որևէ միջազգային պարտավորություն չի տարածվում։ Բացի այդ, պնդում են, որ կողմերը «միասին քննարկելու են միջազգային դիտորդների դերը՝ առանց վնաս հասցնելու Ադրբեջանի ինքնիշխանությանը»։ Այդպիսի կամ քիչ այլ նախագծի գոյությունն իրականում հաստատվում է Հայաստանում Եվրոպական միության առաքելության և ԵԱՀԿ առաքելության հայտնվելու փաստով։ Նույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդեց, որ հոկտեմբերի առաջին օրերին Բաքվին և Երևանին փոխանցել է «համապարփակ խաղաղության» առաջարկություններ»։ Դրանց բովանդակությունը, իհարկե, առայժմ չի բացվում։ «Նկատի ունենալով խաղաղության պայմանագրի թեմատիկայի խիստ զգայնությունը՝ աննպատակահարմար ենք կարծում հրապարակավ մեկնաբանել բանակցությունների մանրամասները»,- ասաց այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ որոշ լավատեղյակ փորձագետներ պնդում են, որ Մոսկվան առաջարկել է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնախնդրի լուծումն «ավելի լավ» ժամանակներ, իսկ այժմ զբաղվել հակամարտող կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացմամբ։ Ահա ինչու, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Երևանի հետ խաղաղության պայմանագրի պատրաստումը երկար ժամանակ չի խլի», հարց է ծագում, թե խոսքը պայմանագրի ինչ տարբերակի մասին է, ռուսակա՞ն, թե արևմտյան։

Մի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման բաց թե փակ բանակցությունների բոլոր մասնակիցները, շատ բան թաքցնում են, Զարախարովայի խոսքով, «նախկին ՈՒկրաինայի ԽՍՀ-ից հակամարտության տրամաբանությունը հետխորհրդային տարածության այլ հատվածներ, ներառյալ Հարավային Կովկաս  փոխադրելու  փորձերի» խորապատկերում։ Վտանգն այն է, որ ակտիվ դիվանագիտական ջանքերի անհաջողության դեպքում ներկայիս միջանկյալ պահը հակամարտության գոտում կարող է ավարտվել հերթական ռազմական լարվածությամբ, ինչը կարող է ի հայտ բերել յուրաքանչյուր խաղաղասիրության անարդյունավետությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է համարել, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակին՝ վերականգնելով Անդրկովկասում (ոչ միայն Մոսկվայի համար) լարվածության օջախը։ Ինչպես գրում է ամերիկյան The National Interest պարբերականը, «ԱՄՆ-ն տարածաշրջանում, Ռուսաստանին դնելով երկու հակամարտող կողմերի առջև անբարենպաստ լույսի ներքո, կարող է առաջ մղել Թուրքիային իր համար ընդունելի որոշ պայմաններով»։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրան պետք է խուսափել նման սցենարից, որպեսզի պահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում և ապահովի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։ Հայտարարված է, որ հոկտեմբերի վերջին տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալիևի և Փաշինյանի հետ։ Առջևում մեծ որոշումներ են լինելու։

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Ստանիսլավ Տարասով Արցախ ԱՄՆ Ռուսաստան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին