f

Անկախ

Պիտի կանգնենք թիկունքում, որ սահմանին մեր տղերքը կարողանան պահել ու հետո չհանձնել պահածը


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2018-ին իշխանափոխության ցնծության ժամանակ Հայաստանի առջև խնդիրների մասին խոսողներին և գալիք աղետների մասին նախազգուշացնողներին ասում էին «նախկին» են։
2020-2021-ին՝ նույն մարդկանց պիտակավորում էին որպես «աթոռակռվի» համար պայքարողներ։
2022-ին՝ նրանց պիտակավորում են որպես «ագենտներ»։ 
Իսկ էս նույն ընթացքում այդ դատարկ պիտակավորումների ֆոնի տակ զոհվել են 5000-ից ավելի առյուծ տղերք, թշնամուն է նվիրվել Արցախի 75%-ը և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ տարածք, Հայաստանը վերածվել է «թավշյա» բռնապետության, որտեղ դատում են անկախ դատավորի ու դատարանի դահլիճում սպանում քաղբանտարկյալի, իսկ վարչապետի շարասյան տակ ընկած հղի աղջկան սպանողներն ազատության մեջ են։ Մենք վերածվել ենք Հայաստանի, որտեղ դե-ֆակտո իշխանությունը հրաժարվում է իր բնական շահակիցներից ու անում այն, ինչ պարտադրում են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանից վերացնում են կայացած բանակը, փոխարենը խրախուսում են կամավորական խմբերով սիրողական զինապարտությունը, Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Արցախից ու դառնում նոր ցեղասպանության զոհ։
Ու էդ ընթացքում խոսում ու պայքարում են նույն մարդիկ։ Լսե՛նք այդ մարդկանց ու չլսենք նրանց, ովքեր աղմկում են ու դատարկ խոսքեր են շռայլում։ Նայե՛նք նրանց գործերին ու գոնե մի անգամ դո՛ւրս գանք այն «իրականությունից», որը մեզ համար ամեն օր ջանասիրաբար կերտում են Հայաստանի թշնամիները իրենց «յան» ազգանունով դրածոներով։
Արցախի հանձնմանը և պետության կործանմանը եթե դեմ ես, ապա պիտի գնանք ու կանգնենք դրա դեմ։ Պիտի կանգնենք թիկունքում, որ սահմանին մեր տղերքը կարողանան պահել ու հետո չհանձնել պահածը։
Այլ տարբերակ չկա»։

Վարուժան Գեղամյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին