f

Անկախ

Սոչիում Պուտինը փորձելու է պարզապես սառեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ քաղաքագետ


Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հետզհետե ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր ստորագրվի։ Իսկ եթե ստորագրվի էլ, ապա ռուսական կողմին ավելի հարմար է, որ դա լինի այսպես կոչված բրյուսելյան տարբերակը։ Պատճառը պարզ է՝ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ մի լավ բան չի սուլում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների և ո՛չ էլ որևէ այլ ուժի համար։ Ավելին, այս իրավիճակում այդ պայմանագիրը կարող է աղետալի նոր պատերազմի պատճառ դառնալ։ Այլ խոսքերով՝ խաղաղության պայմանագիր կոչվածը ոչ թե հակամարտության ավարտ, այլ Աստված գիտի, թե ինչ քաոսի մեկնարկ է դառնալու։ Եվ բնական է, որ Ռուսաստանը ցանկանում է առնվազն դրա պատասխանատվությունը Բրյուսելի վրա թողնել, եթե իհարկե հնարավոր չլինի ընդհանրապես չեղարկել այդ գործընթացը։
Ըստ այդմ, հոկտեմբերի 31-ին Սոչիում ոչինչ տեղի չի ունենալու։ Եթե երեք երկրների ղեկավարները նույնիսկ որևէ համատեղ հայտարարությամբ հանդես գան, ապա միևնույն է այդ տեքստը բովանդակազուրկ է լինելու։ Սոչիում Պուտինը փորձելու է պարզապես սառեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դա է պահանջում նաև հայկական շահը։ Բայց մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան են և նրանց հլու կամակատարը դարձած Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, պետք է ակնկալել, որ Սոչիից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նորից Բրյուսել կգնան։ Իսկ դա նշանակում է այն, ինչի մասին արդեն գրեցի՝ նոր քաոս։ 
Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ սցենարին։ Ընդհանրապես, կարծում եմ, շատ օգտակար կլիներ, եթե որպես ժողովուրդ մենք ավելի մասնակից լինեինք քաղաքական գործընթացներին։ Վստահեցնում եմ՝ դա իր արդյունքը տալիս է։ Որովհետև որքան էլ էլիտաները թերագնահատեն ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները (ի դեպ, սա առանձին զրույցի կարևոր թեմա է), միևնույն է ի վերջո փողոց դուրս եկած ժողովուրդն է որոշում, թե ինչ պետության մեջ է ինքն ապրելու»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան հայ-ադրբեջանական բանակցություններ խաղաղության պայմանագիր

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին