Այս տարվա առաջին 9 ամիսներին եկամտային հարկի հավաքագրումները կազմում են 378,9 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42,5 միլիարդով կամ 12,6 տոկոսով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա նաև նշեց, որ տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը. «Հիմնականում, ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրին: Եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը, առաջին 9 ամիսների տվյալներով, 30,4 միլիարդ դրամ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 67,7 տոկոսով»,- ասաց Բադասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ դա տեսանելի է նաև շինարարության աճի տեմպով. «14,3 տոկոս շինարարության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ»,- ասաց նա: