f

Անկախ

Սեփական պետությունը հարգող անձնավորությունը հրապարակ այդպիսի բան չէր կարող ասել․ պետք է ներքին հրամանով սկսեին իրականացնել հետաքննությունները․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ ««Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց՝ ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»,- Հակակոռուպցիոն կոմիտեում ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք տվեցին։ Մենք զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

- Փաշինյանի ասածը տեսականորեն հնարավո՞ր է իրագործել։

- Գիտեք, եթե իմանամ, թե ինչ հրթիռների մասին է խոսքը, կասեմ, որովհետեւ այդպիսի մերկապարանոց հայտարարություններ այս իշխանությունները, առավել եւս՝ իշխանության մեջ, կառավարության աթոռին նստած անձնավորությունը՝ հանձին Նիկոլի, մշտապես են եղել, ե՛ւ հիմա, ե՛ւ 44-օրյայի ժամանակ, ե՛ւ պատերազմից առաջ։ Ես Ձեզ կարող եմ ասել հետեւյալը՝ սպառազինության հետ կապված բոլոր տեղեկությունները գաղտնիություն են իրենց մեջ պարունակում՝ քանակական տվյալներ, տեսակներ, տեղակայման վայրեր, համալրվածություն եւ այլն։ Եվ սեփական պետությունը հարգող, սեփական պետության անվտանգության երաշխիք հանդիսացող, բանակը հարգող անձնավորությունը երբեւիցե հրապարակավ այդպիսի բան չէր կարող ասել։ Եթե նույնիսկ այդպիսի բաներ կան, ապա պետք է ներքին հրամանով, ներքին ցուցումով սկսեն իրականացնել այն բոլոր հետաքննությունները, որոնք կբացահայտեն այդ ամբողջ իրողությունը։ Ես այդ շարքին եմ դասում նաեւ այն հայտարարությունները, որոնք վերաբերում են այս կամ այն զինծառայողին, որ պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ կամ հետո հակառակորդին տեղեկություններ է տվել։ Որովհետեւ, եթե դու բացահայտել ես հակառակորդի գործակալին, ապա, սովորաբար, նորմալ հատուկ ծառայությունները փորձում են այդ նույն գործակալին օգտագործել արդեն հակառակորդի դեմ, այն մարդկանց դեմ, որոնք որ փորձել են մեզնից տեղեկություններ իմանալ։ Վերջնականապես աշխատանք տանելուց հետո նոր կարող են տեղեկացնել հասարակությանը։

- Նման հայտարարությունների նպատակը ո՞րն է։

- Այս ամենը այս իշխանություններն անում են բանակը վարկաբեկելու համար, որովհետեւ, նայեք՝ իրենք պետք է պատերազմի համար մեղավոր գտնեն։ Պատերազմի համար մեղավոր իրենք փորձելու են բանակը ներկայացնել, եւ դրան է ուղղված իրենց ամբողջ աշխատանքը, դրան է ուղղված այդ քննիչ հանձնաժողովը, որն իրենք ձեւավորել են եւ առաջին իսկ աշխատանքային ժամանակահատվածում սկսել են գտնել, ասենք, ավելի ցածր օղակի, մարտավարական օղակի եւ նաեւ բանակից մարդկանց։ Իսկ այս պատերազմի համար պատասխանատու է երկրի գործադիր իշխանությունը՝ իր պետական եւ ռազմական կառավարման համակարգով, պատասխանատու է երկրի օրենսդիր իշխանությունը, որը խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական վերահսկողություն պետք է իրականացնի։ Եվ պատասխանատու է նաեւ դատական եւ դատաիրավական ամբողջ համակարգը։

- Ձեր նշած համակարգերի կողմից ինչ-որ աշխատանք տարվե՞լ է։

- Պատերազմի ժամանակ նույն դատաիրավական համակարգի ո՞ր կառույցն է մատը մատին խփել, որպեսզի օրինականություն հաստատի այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի, փախուստի, ի վերջո, կոպիտ ասած, բարդակի մեջ, որը հիմնական պատճառն էր դարձել զորքերի նահանջի համար։ Դրա համար մեր ժողովուրդը պետք է հետեւություն անի, որ այս մարդկանց բոլոր հայտարարություններն ուղղված են բանակին, ուղղված են բոլոր այն արժեքներին, որ նորօրյա պատմության ընթացքում նախկին, ինչպես ասում են, 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, ուղղված են մեր ռազմավարական գործընկերներին, մեր հարեւաններին։ Այսինքն՝ այս մարդկանց գործունեությունը ոչ ադեկվատ է, եւ այդ ամեն ինչը կախված է մեկ ոչ ադեկվատ մարդուց։

- Կրկին անդրադառնանք հրթիռներին, որպեսզի շարքային ընթերցողն էլ հասկանա՝ արդյոք տեխնիկապես հնարավո՞ր է պլատաները հանել։

- Գիտեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Այդ հարցը տվեք հենց իրեն՝ թող ինքն էլ պարզաբանի։ Մեր երկրում ոսկուց ավելի թանկ բաներ կան, որ այս իշխանությունները տվել են՝ դա մեր հայրենի հողն է, Արցախի զգալի մասը, մեր սահմանները, երբ որ պաշտպանության նախարարությունը մեկ թիվ է ասում, չգիտեմ՝ պատգամավորները մեկ այլ թիվ են ասում՝ թող իրենք պարզաբանեն։ Այստեղ հետեւությունը մեկն է՝ այս ամբողջ իրողության մեջ ցավ է, որ մենք պատերազմում պարտվել ենք, բայց բազմակի անգամ ցավ է, երբ այդ պարտությունների շարանը շարունակվում է։ Խելացի մարդիկ իրենց գործունեության ընթացքում սովորում են ուրիշների սխալներից, մի քիչ ավելի քիչ խելացիները սովորում են իրենց սխալների վրա։ Չի կարող մի իշխանություն անընդհատ սխալներ թույլ տալ եւ այդ սխալները թույլ տալու պատճառով անընդհատ տա հակառակորդին՝ թուրքին, ադրբեջանցուն, չհասկանալով, որ որքան շատ տաս, այնքան հակառակորդն ավելի շատ է ուզելու։ Եվ այստեղ, երբ որ պարտությունների, սխալների շարանն անընդհատ շարունակվում է, մտածում ես, չէ՞, որ սրանք հո այդքան էլ անգրագետ չեն՝ դա  նշանակում է, որ շատ բաներ միտումնավոր են անում։ Իսկ միտումնավոր տալ, միտումնավոր տանել պարտության երկիրը՝ դա դավաճանություն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Սեյրան Օհանյան հարցազրույց հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին